Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

E-invoicing ծրագրի մուտք

Տիգրան. Արդեն մի քանի օր է փորձում եմ e-invoicing համակարգ մուտք գործել և ուղարկել հաշվարկային փաստաթուղթ, մինչդեռ համակարգը չի ճանաչում ինձ: Խնդրի հետ կապված զանգահարել եմ թեժ գիծ, որտեղ ինձ ասեցին՝ խնդիրը տեխնիկական է, բայց լուծում չի ստացվում դեռևս: Բոլոր գործողությունները ըստ e-invoicing համակարգի կատարվել են, բոլոր գործառույթները նշվել են իմ կողմից, հանդիսանում եմ օգտվող և լիազոր էլեկտրոնային համակարգում, մինչդեռ կրկին չի հաջողվում է մուտք գործել: Խնդրում եմ օգնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիազորի գրանցում

Գուրգեն. Ինչպե՞ս գրանցվել որպես լիազոր, քայլերը կասե՞ք: "Էլեկտրոնային պայմանագրի կնքում" բաժնում ի՞նչ պայմանագիր պետք է ներբեռնեմ, ԱՁ եմ: Ընտրեք ֆայլը՝ ի՞նչ file և որտեղի՞ց ներբեռնեմ: Taxservice.am որպես օգտվող մուտք չեմ կարող գործել, որպես լիազոր կարող եմ, կարո՞ղ եք օգնել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի հարկեր

Կարինե. Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ՝ երկու տարբեր վայրերում, և երկու տեղից էլ պահում են եկամտային հարկ և կենսաթոշակային վճար: Արդյո՞ք չպետք է մի տեղից պահվեր և ու՞մ կարող եմ դիմել այս հարցով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծարում

Էմիլի. Մեկ հարց ունեմ հարգելի հաշվապահներ. եթե աշխատանքային պայմանագիրը կքնվել է մինչև դեկտեմբեր 30-ը, հիմա պետք է լուծարվի՝ ինչպե՞ս դա անեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի. Բարև ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է մինչև օգոստոսի 30-ը, բայց ծրագրով հոկտեմբերի 1-ին ենք ազատել աշխատանքից, ապա ո՞ր ամսվա եկամտայինում պետք է արտացոլենք վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում փորձաշրջանի ընթացքում

Սերոժ. Բարև ձեզ: Արդյո՞ք աշխատողը փորձաշրջանի ընթացքում կարող է աշխատանքից ազատվել 3 օր առաջ գործատուին ծանուցելով, թե՞ պետք է պահպանվեն ծանուցման ընդհանուր ժամկետները։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոյով աշխատելու վերաբերյալ հայտարարություն

Գուրգեն. Էլեկտրոնային եղանակով գրանցել եմ ԱՁ, միկրոյով աշխատելու համար էլեկտրոնային տարբերակ կա՞, թե՞ պետք է անձամբ գնամ հարկային ու դիմում գրեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքի վարձակալություն

Կարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հաշվարկել բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքը վարձակալությամբ տրվելու դեպքում վարձավճարի գումարը։ Հարկային զանգահարեցի հուշեցին, որ դա կարգավորվում է հարկային օրենսգրքի 62 հոդվածի 9-րդ կետով։ Չգիտեմ, ճի՞շտ եմ հասկացել, այսինքն՝ գույքի կադաստրային արժեքի 2,5 տոկոսը տարեկան վարձավճարն է՞: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր օրով տալ ազատման հրաման

Սոնա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, 26.10.2021-ին ավարտվում է արձակուրդը, և աշխատակիցը ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Ո՞ր օրով տալ ազատման հրաման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի կրճատում

Նաիրա. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գտնվում է ֆիզարձակուդում, որի ավարտից հետո ներկայացրել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դիմում, սակայն տվյալ հաստիքը կրճատվում է: Կարո՞ղ է կազմակերպությունը ազատել աշխատակցին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի մատուցման ամսաթիվ

Լիաննա. ՍՊԸ-ն օգոստոս ամսին մատուծաց ծառայության համար (ՀԿ-ին) հաշիվ-վավերագիր դուրս չի գրել։ Կարող է արդյո՞ք այսօր դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվ նշելով օգոստոսի 31-ը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Անու. Բարև ձեզ: Կասեք խնդրեմ, եթե աշխատողը 2018թ-ից մինչև 2021թ. գտնվել է ֆիզարձակուրդում, ֆիզարձակուրդը լրացել է 2021թ. սեպտեմբերի 7-ին, և անմիջապես ներկայացրել է բյուլետեն՝ 6 օր տևողությամբ, տվյալ պահին ինչպե՞ս հաշվել բյուլետենը /նվազագույն աշխատավարձը 92 700 դր/:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՊՇՌ թեստի գրանցամատյան

Հայկ. Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է քովիդի ՊՇՌ թեստի գրանցամատյանին: Եթե 30.09.2021թ. աշխատողը թեստ է տվել, արդյունքը լրացրել եմ, ապա հաջորդ տեստը պետք է հանձնի հոկտեմբերի 14-ի՞ն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին

Կարինե. Բարեվ Ձեզ: Խնդրում եմ օգնել գտնել՝ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերը գործող օրենսդրությանը համապատասխանության փորձաքննություն իրականացնող իրավաբանական կազմակերպություն։ Եթե ունենք կասկածներ, որ այդ պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին և այլ իրավական ակտերին։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրանցամատյանների լրացման վերաբերյալ

Սոնա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ այս պահին կա անհրաժեշտություն առաքմամբ զբաղվող կազմակերպությունում կատարել մեքենաների և տարածքի ախտահանում, դրա հիման վրա լրացնել գրանցամատյանները, նաև աշխատողներին ջերմաչափել և կրկին գրանցամատյան լրացնե՞լ:
ԱյլԿայքի նորություններ

Ինքնահոս գրիչ Chinese Blue

Տեսակը՝ ինքնահոս Գրելու մասի հաստությունը՝ 0,7 մմ Իրանը՝ պլաստմասե Քարթրիջի թանաքի գույնը՝ կապույտ
  • Բացի թանաքով լիցքավորվելուց, գրիչը գրում է նաև միջուկ-քարթրիջով
  • Գրիչի հետ տրվում է 1 միջուկ-քարթրիջ
  • Գրիչն ունի փաթեթավորում՝ նվիրելու համար
[product id="71150"]