Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև

Լիաննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև՝ ՍՊԸ տնօրենի հետ, ով նաև համահիմադիր է (mel93.93 շնիկ mail.ru)։ Շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկման հատուկ համակարգ

Գուրգեն. Ի՞նչ գոծունեություն պետք է ծավալի ԱՁ-ն, որ շրջհարկը լինի 5%, և ի՞նչ գոծունեություն պետք է ծավալի ԱՁ-ն, որ դառնա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Եվ ID reader որտե՞ղ են վաճառում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կորցրել է գույքի շրջանառության մատյանը

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե կազմակերպությունը անփութության պատճառով կորցրել է գույքի շրջանառության մատյանը, (գիտեմ, որ դա կհամարվի չվարել) ապա որքա՞ն է տուգանքը, կամ ի՞նչ մեղմացուցիչ հանգամանքներ կարող է հաշվի առնվել։ Ինչպե՞ս վարվել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրման կարգը

Արմինե. Բարև Ձեզ: Կխնդրեմ հուշել՝ արդյո՞ք կարելի է աշխատակցին արձակուրդ տրամադրել մինչև 6 ամիս լրանալը: Եթե աշխատակիցը աշխատել է 2 ամիս, կարո՞ղ է արդյոք 10 օր արձակուրդ վերցնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո

Գայանե. Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Եթե աշխատողը ֆիզարձակուրդում է և իր 140 օրը լրացել է, բայց ինքը չի ներկայացնում դիմում, կարո՞ղ եմ իր անաշխատունակության թերթիկը հիմք ընդունել և համարել աշխատանքի մեջ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Զինվորականը որպես Ա/Ձ

Գոհար. Բարև Ձեզ: Էսպիսի մի հարց. կարո՞ղ է արդյոք զինվորականը՝ ստորին օղակում աշխատող, Ա/Ձ ունենա և ընդհանրապես պետական սեկտորի աշխատողը կարո՞ղ է ձեռնարկատիրական գործունեությամբ ղբաղվել, որտե՞ղ կարդամ ավելի մանրամասն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ կորոնավիրուսի դեպքում

Քրիստինե. Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. ես հիվանդացել եմ կորոնավիրուսով և ներկայացնելու եմ 14 օրվա անաշխատունակության թերթիկ։ 100 % պիտի վճարվե՞մ հիվանդացած օրերի համար, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտադիր պատվաստում Ա/Ձ-ի համար

Գուրգեն. Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Լիլիթ. Բարև ձեզ: Սեպտեմբեր ամսին ընդունել ենք նոր աշխատող, ով որոշակի ժամկետով է պայմանագիր կնքել: Աշխատել է ընդամենը 3 օր ու ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Մինչև մեզ մոտ ընդունվելը իր գործատուի մոտ գտնվել է ֆիզարձակուրդում: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկեմ նպաստի գումարը, և հասնու՞մ է արդյոք իրեն այդ նպաստը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութածախսի տարանջատում

Քնքուշ․ Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է նորաձևության սրահի գործունեությամբ, նաև համարվում Է միկրոձեռնարկատեր։ Կարո՞ղ եմ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագրում տարանջատել նյութածախսը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակիցների պարտադիր պատվաստման հրաման

Անի. Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունը հրաման է ստացել, որտեղ նշված է, որ բոլոր աշխատակիցները պետք է 01.10.2021թ. դրությամբ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Նաև նշված է, որ պետք է 01.10.2021թ.-ից ուղարկել հաշվետվություն աշխատակիցների ցուցակի, ովքեր են պատվաստված, ովքեր ունեն թեստի պատասխան, ովքեր հրաժարվում են պատվաստումից, չունեն թեստի պատասխան իրենց իսկ ստորագրված բացատրագրով: Նշված է՝ 1-ին հաշվետվությունն ուղարկել մինչև 15.10.2021թ.: Էլ ու՞մ է նման հրաման եկել և որտե՞ղ պետք է լրացնել այդ հաշվետվությունը: Շնորհակալ եմ: