Անվտանգության կանոնների վերաբերյալ

Ալֆա Կասիոպեա.

Հարգելի Accountant.am,

նախ ասեմ, որ շատ հետաքրքիր հարցեր են քննարկվում, և միշտ հետևում եմ նորություններին:

Իսկ հիմա հարցս: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատանքային օրենսգրքում նշված է, որ աշխատողին մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնել աշխատանքի անվտանգության կանոններին: Գիտեմ նաև, որ կան անվտանգության մատյաններ: Սակայն ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել, թե անվտանգության ինչ կանոններ կան, ինչ ստանդարտներ կամ ներկայումս գործող, սակայն վաղուց մոռացված ГОСТ-եր: Միգուցե ես լավ չեմ փնտրել, անչափ շնորհակալ կլինեի հուշման համար:

Ավելացվել են փաստաթղթեր

Acrobat Reader

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել է տիպային պայմանագրերի ժողովածու, որը ներառում է հետևյալ պայմանագրերը.

  • Առքուվաճառքի պայմանագրեր
  • Բանկային պայմանագրեր
  • Վարձակալության պայմանագրեր
  • Լիազորագրի տիպային ձև
  • Մատակարարման պայմանագրեր
  • և այլ պայմանագրերի տիպային ձևեր:

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ պայմանագրերը.

  • Աշխատանքային պայմանագիր
  • Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր
  • Փոխառության պայմանագիր

Քանի՞ աշխատող պետք է ունենա կազմակերպությունը

Արմեն.

Նվազագույնը քանի՞ աշխատող պետք է ունենա կազմակերպությունը և արդյո՞ք պետք է անպայման ունենա հաշվապահ:

Շնորհակալություն:

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…

Ella.

Եթե արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, պե՞տք է ներկայացնել ԱԱՀ հաշվարկ: Անհատական հաշվետվությունը (ընթացիկ), անհրաժե՞շտ է ներկայացնել 2 ամիսը մեկ անընդմեջ: Եվ ի՞նչ վիճ. հաշվետվություն են հանձնում: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Որակավորված հաշվապահների թիվը տասով ավելացավ

Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների, քննությանը մասնակցած տասնհինգ հաշվապահներից որակավորվել են տասը: Հրավիրված դիմորդներից երկուսը քննության չեն ներկայացել:

2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 16 քննությունների արդյուքներով 112 հաշվապահի շնորհվել են Կարդալ ավելին “Որակավորված հաշվապահների թիվը տասով ավելացավ”

10 ամենահայտնի հաշվապահները

Էլիզաբեթ Արդեն

Էլիզաբեթ Արդեն

10-րդ տեղ. Էլիզաբեթ Արդենը, աշխատելով որպես հաշվապահ, կոսմետիկայի բնագավառում իր առաջին հետազոտություններն սկսեց իրականացնել` հիմնվելով սեփական փորձի վրա: 1910 թ-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ նրա առաջին գեղեցկության սրահի բացումը: 90-ականներին “Life” ամսագիրը նրան ներառեց “XX դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում”:

Կարդալ ավելին “10 ամենահայտնի հաշվապահները”

Հայաստանում որակավորված 109 աուդիտոր կա

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի:

Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Կարդալ ավելին “Հայաստանում որակավորված 109 աուդիտոր կա”

Աշխատանքային պայմանագրերի ու գրանցամատյանի վերաբերյալ

Նաիրա.

Բարև Ձեզ,խնդրում պատասխանեք իմ հարցին:
Դա ճիշտ է, որ աշխատանքային պայմանագրերն ու գրանցամատյանը 2010 թվականի հունվարից դուրս են գալիս գործածությունից և դրանց փոխարեն գործածության մեջ են դրվելու հրամաններն ու հրամանագրքերը:
Կանխավ շնորհակալ եմ

Ա/Ձ-ի կատարված ծախսեր

Albert.

Եթե Ա/Ձ-ի բնակության ու աշխատանքի հասցեները նույնն են, ապա նման դեպքում, իրավունք ունի Ա/Ձ-ն,կատարված ծախսերի մեջ ներառել այն կոմունալ վճարումները, որոնք, անմիջապես, կապված են իր գործունեության՝ եկամուտ, ստանալու հետ։ Տվյալ դեպքում խոսքը գնումա էլեկտրաեներգիայի և հեռախոսավարձի մասին։

Պիտակներ՝

13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:

Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել: Կարդալ ավելին “13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել”

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Նարինե.

Հարցս դրամարկղային գրքի լրացման հետ է կապված:
Եթե միանվագ գործարքը ավելին է, քան 300 000 դրամը, ինչպես վարվել? Եվ, երկրորդ, արդյոք այդ սահմանափակումները նաև գործում են, երբ դրամարկղից մուտք է արվում գումարը կազմակերպության հաշվեհամարին:
Շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր պատասխաններին 🙂

Ներմուծում

Հասմիկ.

Եթե մենք ապրանք ենք ներմուծել վաճառքի համար (մաքսայինում ԱԱՀ է վճարվել), բայց վերջինս անորակ է, և մատակարարի հետ համատեղ ակտով որոշվել է այն խոտանել, այդ ժամանակ ԱԱՀ-ի պարտավորություն առաջանու՞մ է: Իսկ շահութահարկի հաշվարկը ինչպե՞ս է արվելու:

Պայմանագրերի տարբերությունը

Անի.

Քաղ . պայմանագրի և աշխատանքային պայմանագրերի տարբերությունը

Հաշվապահների որակավորման քննությունների վերաբերյալ

Մերի.

Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել հաշվապահների որակավորման քննությունների հարցաշարը: Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ սոց. վճարների վերաբերյալ

Albert.

Եթե անհատ ձեռնարկատերը, պետ ռեգիստրում գրանցվել է 2009 թվականի օգոստոսին, և կատարել է պառտադիր սոց.վճարներ օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ապա պառտադիր է, արդյոք, տարվա վերջում կատարել պառտադիր 60000 դրամից պակասող գումարի մուցումը։

Լիազորագիր

Սիլվա Վանեսյան.

Որտե՞ղ կարող եմ գտնել լիազորագրի բլանկ:

Հակաճգնաժամային միջոցներ…

Մուլտֆիլմ դժվար ժամանակների մասին: Դիտում ենք և մեկնաբանում… 🙂

Մասնակցե´ք նոր հարցմանը

Հարցում

Մասնակցե´ք հաշվետվությունների հանձնման վերաբերյալ Accountant.am – ի նոր հարցմանը:

Ա/Ձ-ը պայմանագրերով մատուցել է ծառայություններ

Ալբերտ.

Անհատ ձեռնարկատերը, պայմանագրերով մատուցել է ծառայություններ, որի համար, փոխանցումով, ստացել է որոշակի ակտիվ, ասենք` 550 000 դրամ, տարվա ընթացքւմ: Այդ գումարից 400 000 դրամը նա ստացել է հաշվետու տարվա մեկ ամսվա ընթացքւմ, իսկ մնացած 150 000 դրամը` ամսական 50 000-ական դրամով ստացել է նույն տարվա այլ ամիսների ընթացքում:
Հարց առաջին` Ո՞ր տոկոսային դրույքով է հաշվարկվում եկամտահարկը:
Հարց երկրորդ` Արդյո՞ք վերը նշված 550 000 դրամից ունեցած եկամուտը, որպես անհատ ձեռնարկատիրոջ` գործարքի հիման վրա ունեցած եկամուտ, բանկից կանխիկացնելու համար պետք է ամպայմանորեն նշել կանխիկացման նպատակը: