
Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր
Անահիտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:

Միկրոյի հայտարարություն չներկայացնելու դեպքում
Անի.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, երբ բացվել է ԱՁ նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Ի՞նչ տարբերակներ կան օգնելու:

Վաճառք ձեռքբերման գնից ցածր գնով
Արթուր.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ապրանքը վաճառել ենք ձեռք բերման գնից ցածր: Ի՞նչ պետք է անել այս դեպքում:

ԱԱՀ հաշվետվության վերաբերյալ
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 260 ձևի մեջ 18 տողում ներառվու՞մ են ՀԴՄ կտրոնները, որոնց վրա նշված է հարկային կոդը, թե՞ ոչ: Պարզաբանում կարո՞ղ եք անել: Շնորհակալ եմ:

Ավտոմեքենայի ձեռքբերում
Սեդա.
Բարև Ձեզ: ՀՀ-ում ձեռք ենք բերել մարդատար ավտոմեքենա ՍՊԸ-ի տնօրենի օգտագործման համար: ԱԱՀ-ն պետք է հաշվանցվի՞, թե՞ գումարվի արժեքին:

Հարկման ընդհանուր դաշտի ընտրություն
Վարդան․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Զբաղվում է օղու արտադրությամբ։ Հիմա ցանկանում է աշխատել ԱԱՀ-ով վաճառքի դժվարություններից խուսափելու համար։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ քայլեր են հարկավոր անել։

ԱԱՀ-ից հատուկ հարկման համակարգ
Սյուզի.
Ողջույն հարգելիներս։ Կասեք՝ ԱԱՀ-ից ի՞նչ կարգով կարող ենք անցնել հատուկ հարկման համակարգ:

Հաշվետվությունների ինքնաշխատ լրացման կարգ
Արթուր․
Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է էլեկտրոնային հաշվետվությունների, մասնավորապես ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման կարգին։ Որքանո՞վ է համակարգը ճիշտ լրացնում գումարները հաշվետվության մեջ, արդյո՞ք այն Ձեզ օգնում է հաշվետվությունները լրացնելու ժամաանակ, թե՞ այնուամենայնիվ կատարում եք որոշակի ուղղումներ։ Հետաքրքիր կլինի լսել տարբեր կարծիքներ այս հարցի հետ կապված։

Արևածաղիկի արտադրություն
Գրիգոր.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արևածաղիկի արտադրություն է, աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ունի ներկրում (ԵՏՄ) և արտահանում: Բացի ԱԱՀ, եկամտային հարկ, շահութահարկ հարկերի հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ ենք հանձնում: Այլ բնագավառներում փորձ ունեմ, ուղղակի սննդի արտադրությունում չեմ աշխատել: Նախապես շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտն ապրանք է վաճառել
Վարդուհի.
Մինկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող Ա/Ձ օգոստոսի 10-ին կազմակերպությանն ապրանք է վաճառել: Օգոստոսի 13-ին նոր ներկայացրել է ՇՀ համարվելու հայտարարություն, որում ՇՀ է համարվում 10.08-ից: Խնդրում եմ տալ պարզաբանում՝ արդյո՞ք ԱՁ 10.08-ից չի համարվում ԱԱՀ վճարող՝ վերոնշյալ գործարքի արդյուքում:

ԵՏՄ-ից ներմուծման ճշգրտումներ
Անի.
Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունն աշխատում է շրջհարկով, ԵՏՄ-ից ներմուծում է քսայուղեր: 2019թ. նոյեմբերին ներմուծել է ապրանքի քանակություն, ձևավորվել է ԱԱՀ, վճարել ենք, բայց վերահաշվարկ ենք կատարել, ԱԱՀ-ի ավել մասը մուտք են արել ԱԱՀ-ի դեբետ բաժնում՝ 89 450դր: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս հետ վերադարձնել գումարը միասնական հաշիվ: Լրացրել եմ 261 ձևը, իրենց ասելով 6-րդ կետի 2 մասը, բայց մերժել են: Աշխատում ենք շրջհարկով, ներկայացնում ենք եռամսյակային հաշվետվություն:
2. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի հետ կապված հարց. 7-րդ, 9-րդ, 18-րդ և 19.1-րդ տողերի Ա բաժնում լրացվում է ամբողջ գումարը՝ ներառյալ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Շնորհակալություն

Արդյո՞ք պետք է տեխ. զննման գումարը ներառել ԱԱՀ հաշվարկում
Անահիտ.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ տեխզննման գումարը պե՞տք է ներառենք ԱԱՀ հաշվարկի -ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների 18 տողում: Կազմակերպության պատկանող մեքենայի համար տեխզննման գումարը վճարվել է միանգամից բանկում:

Կոսմետիկայի արտադրություն իրականացնող ՍՊԸ-ի հարկային պարտավորությունները
Տիգրան.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոսմետիկայի ոլորտում արտադրություն իրականացնող ՍՊԸ-ի հարկային կանոնները, ԱԱՀ-ի դրույքաչափը և այլ հարկային վճարումներ:

Հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
ԱԱՀ-ի դաշտում աշխատող ընկերության կողմից հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ դա ո՞ր տողում և ո՞ր հոդվածի տակ է պետք գրել։
Կանխավ շնորհակալ եմ։

Ապրանքների ներմուծում և առցանց վաճառք
Տիգրան․
Ողջույն բոլորին։
Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Զ, գործունեություն՝ օնլայն վաճառք (մանկական հագուստ, մանակական պարագաներ և նմանատիպ ապրաքներ)։ Աշխատելու եմ շրջ․ հարկով 5%: Տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 115 մլն դրամը։
- Պետք է վճարեմ․
- Սոց․ վճար 5 000 դրամ
- Շահութահարկ 5 000 դրամ
- Դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից կախված ըստ սանդղակի։

Ճշգրտող հաշվի արտացոլում հաշվետվության մեջ
Սեդա․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ 2021թ օգոստոսի 28-ին գրել եմ հարկային հաշիվ, հետո սեպտեմբերի 9-ին այդ հաշիվը ճշգրտել եմ, քանի որ որոշ ապրանքատեսակ հետ է վերադարձվել, հիմա այդ ճշգրտված հաշիվը պետք է ներառեմ օգոստոսի՞, թե՞ սեպտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ:

Ներմուծում Չինաստանից և ՌԴ-ից
Անի.
Ողջույն բոլորին։ ԱՁ-ն ցանկանում է Չինաստանից, ՌԴ-ից պատվիրել ապրանքներ։ Ապրանքները հիմնականում շատ քիչ ծավալով են լինում, իսկ պատվերների ինտենսիվությունը շատ։ Օրենքում նշված է, որ ֆիզ. անձը կարող է ներմուծել մինչև 31 կգ, 200 եվրո արժեքով ապրանքներ: Այս իմաստով ԱՁ-ն նույնպես համարվում է ֆիզ. անձ, և արդյո՞ք օրենքը տարածվում է ԱՁ-ի վրա։ Ինչպես նաև տվյալ քանակից ավելիի դեպքում ԱՁ-ն պետք է մաքսազերծի՞ և վճարի՞ 15% մաքսավճար, թե՞ ինչպես սովորական ներմուծման դեպքում՝ 20% ԱԱՀ և մաքսատուրք։

ԱԱՀ ու շահութահարկ և/կամ շրջհարկ
Սյուզի.
Բարև Ձեզ: Կասեք խնդրեմ՝ 253 հոդվածի 1 կետը ինչպե՞ս կարող եմ հասկանալ` շրջանառության հարկը ԱԱՀ և կամ շահութահարկին փոխարնող հարկ է։ Չէ որ կազմ.-ը աշխատում է կամ ԱԱՀ ու շահութահարկով կամ շրջհարկով։ Կխնդրեմ նաև ասեք՝ ինչպե՞ս է փոխարինում՝ 40 ու 60 %-ով։ Շնորհակալություն:

ԱԱՀ դեբետային մնացորդ
Արթուր.
Իմ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Եթե ես ապրանքը ստանում եմ ԱԱՀ ով և արտահանում եմ ՌԴ՝ կարո՞ղ եմ ԱԱՀ դեբետը հետ ստանալ:

ԱԱՀ հաշվետվություն
Սյուզի.
ԱԱՀ-ի և ակցիզայինի հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ թվի մեջ ստացված հաշվարկային հաշիվները պետք է ստորագրված լինի՞, որ կարողանանք ներառել։ Եվս մեկ հարց. նախորդ ամսվա չստորագրված հաշիվները, եթե հաջորդ ամսում ստորագրենք՝ դրանք ևս կարո՞ղ ենք հաշվել ԱԱՀ դեբետում:
Վերջին մեկնաբանություններ