
Բարդ ծննդաբերության դեպքում նպաստի հաշվարկ
Սերինե.
Բարև Ձեզ: Խոսքը հղիության և ծննդաբերության նպաստի մասին է: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի հոդված 172-ի՝ բարդ ծննդաբերության դեպքում տրամադրվում է 155 օր հղիության և ծննդաբերության արձակուրդ (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության): Բարդ ծննդաբերության դեպքում տրվում է երկրորդ անաշխատունակության թերթիկը, ըստ որի հաշվարկվում է նպաստը` արդեն ոչ թե 140, այլ 155 օրվա համար: Ուզում էի հաշվարկի ձև իմանալ:

Մայրության նպաստ
Լուսինե.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ կապ ունի, թե քանի ամիս պետք է գրանցված աշխատեմ, որ գնամ դեկրետ: Եվ, եթե հաշվում են 12 ամսվա կտրվածքով և ես աշխատել եմ նաև այլ տեղ՝ այս աշխատանքից առաջ, հնարավո՞ր է ներկայացնել տեղեկանք նախորդ աշխատատեղից աշխատավարձի վերաբերյալ, որ հաշվարկը ճիշտ լինի:

Հնարավո՞ր է օգտվել ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից
Լուսինե.
Բարև Ձեզ: Աշխատում եմ դպրոցում արդեն 1,5 տարի, հունիս ամսից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից։

Դեկրետ գնալու վերաբերյալ
Հեղինե.
Բարև ձեզ: Գտնվում եմ հղիության 27 շաբաթում, այս պահին հիվանդ եմ և հիվանդության արձակուրդ եմ վերցրել, եթե տերմինը ճիշտ գիտեմ: Այսօր տեղեկացա, որ տնօրենս, առանց ինձ հետ անձամբ զրուցելու, առանց իմ կողմից դեկրետ գնալու հայտ ներկայացնելու, որոշել է, որ մայիսի հստակ օր ես աշխատանքս դադարում եմ: Հենց այդ օրը նոր լրանում է իմ 30 շաբաթական հղիությունը, և այդ օրվանից հետո նոր ես կարող եմ թուղթ վերցնել իմ հղիությունը վարող հաստատությունից գործատուին ներկայացնելու համար: Հարց. արդյո՞ք իրավունք ունեն նման կերպ ինձ "ուղարկելու" դեկրետ, թե՞ ես կարող եմ աշխատել այնքան, ինչքան ես կցանկանամ: Օրինակ՝ ամբողջ մայիս ամիսը: Շնորհակալություն:

Ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատունակության թերթիկը
Աելիտա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատության թերթիկը, մայրը մանկավարժ է:
Նախապես շնորհակալ եմ։

Որքա՞ն է կազմում ամսական նպաստի չափը
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի նպաստ ստանալուն: Որքա՞ն է տվյալ պահին ամսական նպաստի չափը: Եվ արդյո՞ք մարզի գրանցում ունեցող անձի նպաստը ավելի բարձր է քան Երևանի գրանցում ունեցողինը:

Մայրության նպաստ
Ամալյա.
Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ դեկրետի տեղ, իսկ հիմա ես էլ եմ դեկրետ գնում, ինչպե՞ս է այս ամենը լինում, ու ի՞նչ իրավունքներ ունեմ ես:

Ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստը
Արամ.
Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակցի համար հաշվարկվել է անաշխատունակության նպաստ մարտ ամսվա վերջում, սակայն վճարվել է նպաստը ապրիլին: Հարցս հետևյալն է՝ ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստի հաշվարկը: Նախապես շնորհակալություն:

Մայրության նպաստ
Սեդա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 9 տարի աշխատել եմ դեղագործ նույն դեղատանը, հետո դուրս եմ եկել, մի ամիս հետո ընդունվել եմ այլ դեղատուն աշխատանքի, որտեղ պետք է աշխատեմ 5 ամիս և գնամ դեկրետ: Խնդրում եմ ինձ ասեք՝ իմ դեկրետը ինչպե՞ս պետք է հաշվվի, արդյոք պե՞տք է հաշվվի նախորդ գործատուիս մոտ աշխատածն էլ, թ՞ ոչ։

Կազմակերպությունը կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը
Արմինե.
Բարև Ձեզ: Եթե աշխատակցին տրվել է ծննդաբերության արձակուրդ և հիմա ցանկանում է գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ կազմակերպությունը որևէ կերպ կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը և աշխատանքից ազատել աշխատակցին: Խնդրում եմ նշեք օրենքի հոդվածը:
Նախապես շնորհակալություն:

Մայրության նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակիցս աշխատում է համատեղությամբ՝ հիմնական աշխատավայրը մեզ մոտ՝ 6 ամիս: Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ մեր և մյուս կազմակերպության աշխատավարձերը պե՞տք է գումարել միջինը ստանալու համար:

Աշխատավարձի հաշվարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, դպրոցը 6 օրյա գրաֆիկով է աշխատում և մարտ ամսին 26 աշխատանքային օր է. ուսուցիչը 6 օր բյուլետենում է եղել և վճարվել 6 օրվա համար: Հիմա ես պետք է ամսվա աշխատավարձը բաժանե՞մ 26-ի անգամ 20՝ վճարե՞մ 20 օրվա աշխատավարձ:

Մայրության նպաստ
Արփինե.
Աշխատակցին նշանակվել է մայրության նպաստ՝ 09.03.21թ-ից, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 02.07.20թ-ին, քանի որ 12 ամիս չի ձևավորվում ըստ օրենքի հաշվի ենք առնում նաև հաշվարկային ժամանկահատվածում այլ գործատուի կողմից վճարված եկամուտը անկախ աշխատանքային հարաբերությունների ավարտից: 03, 04, 05 ամիսներին ստացել է եկամուտ, սակայն 03 ամսին աշխատել է համատեղությամբ և 2 գործատուների կողմից է ստացել եկամուտ, բայց ըստ օրենքի նույն ամսվա համար միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտը կարո՞ղ ենք հաշվի առնել չէ, և հաշվարկին 03 ամսվա միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտն եմ հաշվարկել, արդյո՞ք ճիշտ եմ հաշվարկել։
Նախապես շնորհակալ եմ:

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ
Մելինե.
Բարև ձեզ: Եթե անաշխատունակության նպաստի ժամանակ 12 ամիսները չեն ձևավորվում, կարո՞ղ ենք վերցնել նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսները, և ընդհանուր գումարը բաժանվում է 12-ի, թե՞ ամիսների քանակի վրա:

Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության թերթիկը կորոնավիրուսի դեպքում
Նաիրա.
Բարև Ձեզ: Կորոնավիրուսի հիվանդության դեպքում անաշխատունակության նպաստը ինչպե՞ս է վճարվում:

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ
Աշխեն.
Բարև Ձեզ։ Ես աշխատող մայր եմ։ Առաջին երեխաս ծնվել է 21/11/2019 թվականին և դեկրետի ժամկետն ավարտելուց հետո ֆիզ. արձակուրդի դիմում գրեցի գոծատուի մոտ ու համապատասխանաբար ստանում եմ երեխայի խնամքի նպաստ։ 01/01/2021 թվականին ծնվեց իմ երկրորդ երեխան, և երեկ դեկրետի ժամկետն ավարտվեց, ու նորից գնացի գոծատուի մոտ դիմում գրելու, որպեսզի հարկային դաշտում իմ երեխայի տվյալները մուտքագրելուց հետո ստանամ նաև երկրորդ երեխայի խնամքի նպաստ։ Այսօր հաշվապահը զանգել, ինձ ասում է, որ հարկայինում իմ տվյալները հնարավոր չի լինում մուտքագրել, որովհետև հնարավոր չի իբրև երկու երեխաների խնամքի նպաստները ստանալ։ Հիմա հարցերս այսպիսին են՝ ինձ ֆիզ.-ից ֆիզ. չի՞ հասնում, ինձ երկու երեխայի համար էլ առանձին-առանձին նպաստ չի՞ հասնում։ Կամ առհասարակ հարկայինում ինչու՞ "Մուտքագրեք" հնարավոր չի լինում տվյալները։ Խնդրում եմ, օգնել հասկանամ, խնդիրն ինչումն է։ Նշեմ նաև, որ սոցապ բաժնում ինձ ասել են, որ նպաստ ստանալու եմ երկու երեխաներին առանձին-առանձին, մինչև երկու երեխաների երկու տարեկանները լրանալը։

Բյուլետենի հաշվարկ
Լոլիտա.
Բարև Ձեզ: Ես 25 տարվա մանկավարժական ստաժ ունեմ, աշխատում եմ դպրոցում, 6 օրյա ռեժիմով ստանում եմ 124 000 մաքուր աշխատավարձ, այսօրվանից 14 օրով բացել եմ բյուլետեն, ուզում եմ իմանալ ինչքա՞ն գումար կստանամ /25.03.21-07.04.21/:

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ՔՈՎԻԴ-ի պատճառով ուսուցչի համար բացված անաշխատունակության թերթիկի աշխատավարձի չափը ինչպե՞ս է հաշվարկվում, երբ նրան փոխարինել են, իսկ այդ ընթացքում դասերի մի մասը եղել է օնլայն: Փոխարինող ուսուցիչն էլ պե՞տք է վարձատրվի այդ գումարից /ընդհանուր օրերը 02.03-22.03/:

Ինչպե՞ս են հաշվարկվում առանց ընդհատումների հիվանդաթերթիկները
Անի.
Բարև Ձեզ: Աշխատակիցս հունվարի 10-ից սկսած մինչև մարտի 17-ը հիվանդության 3 թերթիկ է ներկայացրել առանց ընդատումների՝ շարունակական։ Այժմ հաշվարկման համար բոլոր բյուլետենների դեկտեմբերից պետք է միջինը հաշվարկե՞մ և միայն մեկ անգամ եմ կիրառում այդ երեքի համար՝ 1 օր չվճարելը, 5 օր գործատու, մնացածը պետ. բյուջե։

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ներկայացրել է հիվանդության 2 թերթիկ՝ շարունակական, առանց ընդհատումների, միջինը հաշվելուց երկու թերթիկի համար նու՞յն միջինն է:
Վերջին մեկնաբանություններ