Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը

Կարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2005թ.-ից և մինչ օրս չի գնացել արձակուրդ, իսկ 2019թ. ապրիլից էլ գտնվում է բյուլետենի մեջ (հիվանդության պատճառով): Ինչպե՞ս պետք է ձևակերպել արձակուրդայինը և ազատել աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում

Արմինե. Բարև ձեզ: Այս պահին գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում, որը երկարացվել է բարդ ծննդաբերության պատճառով: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմել նրա 70 օրականը լրանալուն պե՞ս, թե՞ երբ որ ավարտվեն իմ ավելացված արձակուրդի օրերը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Դիանա Բադիյան. Բարև ձեզ: 1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը: 2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի և երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Լիլիթ․ Բարի օր, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ. Ես 16-շաբաթական հղի եմ, մինչ այժմ աշխատում էի տանից ու գրանցված աշխատող չեմ եղել։ Հիմա անցնելու եմ աշխատանքի մի հիմնարկ, որտեղ ինձ գրանցելու են։ Հարցերս հետևյալն են՝ ինձ վրա տարածվելու՞ է աշխատող մայրերի նպաստը։ Եվ երկրորդ հարցս՝ հիմնարկի հաշվապահը պնդում է, որ ամուսինս կարող է ստանալ խնամքի արձակուրդի գումարները (18 000 դրամ), առանց արձակուրդի դուրս գալու, արդյո՞ք ցնդաբանություն չէ սա: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Հասմիկ. Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, որի ժամկետը պետք է երկարացվեր 01.04.19թ., սակայն մոռացվել է: Հիմա 27.10.19թ. պետք է գրանցվի երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, ինչպե՞ս վարվել, որ ճիշտ լինի, այսինքն՝ նախորդ տվյալներն ուղղելու հնարավորություն կա՞, թե՞ արդեն ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր բյուլետեն բացելու համար

Էմմա․ Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ մայրս ոտքը կոտրել է, վիրահատվել է, և բյուլետեն ենք բացել, հետո ինչ-ինչ պատճառներով բյուլետենը փակվել է, բայց մայրս դեռ աշխատունակ չէ, ոտքը վիրահատված է ու դեռ 2 ամիս պետք է վերականգնվի: Խնդրում եմ, ինձ ասեք՝ հնարավո՞ր է նորից բյուլետեն բացել, և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ դա անելու համար: Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել

Արփի. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ: 1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում: 2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կհատուցվի՞ արդյոք չօգտագործված արձակուրդի համար

Աննա. Բարև ձեզ: Ես գնալու եմ դեկրետ մեկ ամսից, բայց ունեմ մնացած արձակուրդ՝ մոտ 12 օր, եթե չօգտագործեմ, ապա կփոխհատուցվի՞, թե՞ կկորցնեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Լիաննա. Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, սակայն նա նույնպես մինչև պայմանագրի ավարտը հղիանում է, նրան ազատու՞մ են աշխատանքից, թե՞ գնում է դեկրետ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Ինա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ևս մեկ հարցում օգնեք: Եթե տարվա ընթացքում աշխատում եմ 8 ամիս (սեզոնային), ֆիզ. արձակուրդ գնալիս աշխատած ամիսների եկամուտը կրկին պետք է բաժանել 12-ի՞։ Եվ արդյո՞ք սեզոնային աշխատողների համար չկա այլ տարբերակ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի կողմից ներկայացվել է անաշխատունակության թերթիկ

Ռիտա. Բարև ձեզ: Աշխատողը բերել է անաշխատունակության թերթիկ անընդմեջ 120 օրից ավել: Կարո՞ղ եմ վճարել նպաստի գումարը 3 ամսից ավել ժամանակահատվածի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ ժամանակավոր աշխատողին

Աննա. Բարև ձեզ: Ես աշխատում եմ ժամանակավոր՝ որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Եվ հիմա ես բալիկի եմ սպասում: Հնարավո՞ր է՝ ինձ դեկրետի գումար չվճարեն, ինձ ասել են, որ իմ պայմանագիրը լուծարվելու է, և գումարը ինձ չի վճարվելու։ Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ

Անի. Բարև ձեզ: Ես փորձում եմ հոդված գտնել օրենսգրքից, որտեղ դեկրետից դեկրետ գնալու մասին մանրամասն տեղեկություն կա: Օրինակ՝ եթե աշխատողը 2 կամ 3 երեխաների համար դեկրետից դեկրետ է գնացել, 4-րդի համար կարո՞ղ է դեկրետից դեկրետ գնալ, թե՞ պետք է պարտադիր մի քանի ամիս աշխատի կամ ազատվի աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետ

Աստղիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ մանրամասնել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հետևյալ հարցը, թե որ հիվանդությունների դեպքում է պահպանվում աշխատողի աշխատատեղը ու պաշտոնը և ինչքան ժամանակով (նշեմ, որ աշխատողը արդեն 140 օր չի ներկայանում աշխատանքի՝ անաշխատունակության պատճառով): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը

Աղավնի. Բարև ձեզ: Ես 2019 թվականի հուլիսի 1-ին ներկայացրել եմ իմ հիմնարկ տեղեկանք, բյուլետեն, որպեսզի ինձ տրամադրեն հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Հրամանս պատրաստ է եղել հուլիսի 3-ից, սակայն մինչ օրս հաշվապահությունը փոխանցում չի արել։ Կասե՞ք՝ քանի օրում է պարտավոր գործատուն գումարը փոխանցել։