
Պարգևավճար
Արմենուհի․
Բարև Ձեզ։
Աշխատողին պարգևավճար տալու դեպքում վերջինս գումարվու՞մ է աշխատավարձին և նոր են հարկերը պահվում։
Կանխավ շնորհակալություն։

Как рассчитать среднюю зарплату?
Екатерина.
Здравствуйте. Новый сотрудник отработал 8 месяцев и ушел на больничный. До нас он больше нигде не работал (закончил учиться в университете). Как рассчитать среднюю зарплату для больничного, если стаж меньше 12 месяцев?

Աշխատողի համար նորից պետք է մայրության նպաստ հաշվել
Արմին․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․
Ա/Ձ-ն աշխատում է միկրոյով։ Վարձու աշխատողը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ է գնացել 2022 թվականի հուլիսից (տվյալ ժամանակահատվածում մայրության նպաստը հաշվարկվել է հաշվի առնելով միկրոյի համար սահմանված աշխատավարձից պահվող 5 000 դրամ եկամտային հարկը)։ Այժմ վարձու աշխատողի համար նորից պետք է մայրության նպաստ հաշվել, իսկ աշխատավարձից պահվում է 20% եկամտային հարկ։ Ինչպե՞ս հաշվարկեմ մարյության նպաստը (ֆիզից ֆիզը): Արդյո՞ք որպես միջին աշխատավարձ պետք է հիմք ընդունեմ 78 020 ՀՀ դրամը (խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով սահմանված հիմնական աշխատավարձը):
Շնորհակալություն։

Աշխատավարձը որոշելու ձևը
Հայկ․
Բարև Ձեզ: Աշխատանքային օրենսգրքով պահանջվում է աշխատանքային պայմանագրում նշել աշխատավարձը որոշելու ձևը: Կարելի՞ է օրինակ սահմանել ամսական դրույքաչափ 80 000 դրամ (պահումներից հետո 60 000 ) այն դեպքում, երբ շաբաթական աշխատաժամանակի տևողությունը 12 ժամ է: Խախտում կդիտվի՞: Ժամավճար չեմ ուզում սահմանել, քանի որ ամեն ամիս տարբեր մեծություններ կստացվի: Կխնդրեմ ուղղորդել: Շնորհակալություն։

Ուսուցիչը ներկայացրել է հիվանդաթերթիկ
Լամարա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել։
Ուսուցիչը գնացել է մայրության արձակուրդ 140 օրով։ Նոր ուսուցիչ ընդունեցինք (ժամանակավոր, փոխարինող)։ Ոչ մի օր չհասցրեց գալ աշխատանքի։ Հիվանդանոց գնաց, վիրահատություն, բուժումներ։ Բերել է հիվանդանոցից թերթիկ։ Ի՞նչ անել 🤔🤷 Եթե դրույքի միջինով վճարեմ, ճիշտ կլինի՞։ Բայց քանի որ փոխարինող է՝ կասկածում եմ։ Օգնեք։

Գործակալության գործունեություն
Հակոբ․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ գործակալություն բացել բայց որպես ՓԲԸ, ի՞նչ է անհրաժեշտ, և ՓԲԸ ունենալու դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում։ Լիցենզիա որպես այդպիսին հարկավո՞ր է գործունեությամբ զբաղվելու համար, թե՞ ոչ։ Եվ աշխատողնեիր համար ի՞նչ հարկային պարտավորություններ եմ ես կրելու։ Շնորհակալություն։

Պարգևավճար չվճարվող արձակուրդում գտնվելիս
Արմեն․
Բարև Ձեզ, ես երկու հարց ունեմ․
1․ Աշխատակիցը կարո՞ղ է չվճարվող արձակուրդում գտնվելու ընթացքում ստանալ պարգևավճար։
2․ Աշխատակցի հարգելի բացակայության օրերը վճարվու՞մ են, թե՞ ոչ։

Աշխատավարձը չի փոխանցվել
Նարին․
Բարև Ձեզ: Որպես աշխատող սեպտեմբերի կեսին գրանցած ֆիրմայում պետռեգիստր գրանցման հաջորդ օրը գրանցել ենք նաև աշխատող միայն տնօրեն, ոչ լրիվ աշխատաժամանակ շաբաթական 10 ժամ ՝ օրական 2 ժամ, ժամը 1 000դրամ: Տնօրենի հաշվետվությունը եկամտայինի մասով հոկտեմբերին տրվել է, հարկը վճարվել, բայց աշխատավարձի փոխանցում քարտին չի եղել, ինչպե՞ս կարող եմ շտկել խնդիրը։ Արդյո՞ք հնարավոր է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսվանը նշել բանկային փոխանցման մեջ, որպեսզի ճիշտ լինի։

Նպաստը ավել է վճարվել
Արփինե․
Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ կօգնե՞ք։ Աշխատողը 3 տարի խնամքի արձակուրդից հետո 9 ամիս աշխատելուց հետո նորից գնում է ֆիզ․ արձակուրդ, մայրության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս միջին աշխատավարձի հաշվարկի մեջ ներառվել են նաև ֆիզ․ արձակուրդի գնալուն նախորդող ամսվա աշխատավարձը 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդին նախորդող ամիսվա փոխարեն։ Որոնք եղել են տարբեր։ Որի արդյունքում հաշվարկված նպաստի չափը ավել է ստացվել, բայց նպաստը արդեն փոխանցվել է նպաստառուին: Ինչպե՞ս վարվել։ Արդյո՞ք պետք է կատարել վերահաշվարկ և գումարի ետպահում կատարել տվյալ անձի արձակուրդայինի հաշվարկից։ Նշեմ նաև, որ ֆիզ․ արձակուրդի ավարտից հետո նա պետք է օգտվի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից։ Ինչպե՞ս է կատարվելու ավել վճարված գումարի ետգանձման ընթացակարգը ըստ հերթականության։

Գրանցման հայտ փորձաշրջանի դեպքում
Բարև ձեզ։
Եթե քաղաքացին ընդունվում է աշխատանքի և փորձաշրջան պետք է անցնի, արդյո՞ք պետք է նրա համար գրանցման հայտ լրացվի հարկայինում, և արդյո՞ք վարձատրվում է, եթե այո, ապա ինչպես է վարձատրվում:

Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագիր
Ջուլիա․
Բարի օր։ Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման հետ կապված․
1․ Հաշվետվության ձևը 163՞-ն Է
2. 2023-ի համար ներկայացնելու են բոլորը, ովքեր կազմակերպությունների 20 և ավել %-ի բաժնետե՞ր են (փաստորեն բոլոր նրանք, ում համար պետ․ ռեգիստր ներկայացրեցինք իրական շահառուի հայտարարագիր)
3. Ներկայացնելու՞ են բոլոր նրանք, ովքեր 20 մլն և ավել փոխառություն են ստացել, բայց ոչ թե այդ փոխառության գումարը, այլ հարկվող եկամուտները՝ աշխատավարձ, շահաբաժին․.., որոնք արդեն իսկ արտացոլված են ամսական եկամտայինի հաշվարկում
4․ Եթե ստացել են օրինակ 25 մլն փոխառություն, բայց մինչև 2023-ի վերջ ամբողջությամբ կամ մասամբ մարել են, ենթադրենք մնացորդը 0 կամ 5մլն է, էլի՞ ներկայացնելու են

Աշխատավարձի ուշացում
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերի մասով հարկերի վճարումները և եկամտային հաշվետվությունները կատարվել են ժամանակին, սակայն աշխատակիցների աշխատավարձերը ուշացրել ենք երեք ամսով՝ պայմանավորված գրանտային ծրագրով ուշ փոխանցումներին: Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ խնդիր կառաջանա, եթե աշխատավարձերը ուշ փոխանցենք և ուշացման համար տույժեր չհաշվենք: Ի դեպ՝ ուշացված աշխատավարձի մասով պայմանագրում էլ չունենք նշված:

ՀԿ նախագահի վարձատրություն
Տիգրան․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ "Կամավոր աշխատանքի մասին" օրենքի հետ կապված երկու հարց ունեմ։
1․ ՀԿ-ի նախագահը չի վարձատրվում։ Պե՞տք է կնքել նրա հետ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր , թե՞ չէ։
2․ ՀԿ-ի հիմնադիր-անդամը կատարում է ՀԿ-ի գրասենյակային աշխատանքները և նույնպես չի վարձատրվում։ Պե՞տք է նրա հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, թե՞ չէ։
ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է վարձատրություն չստանալ, թե՞ պարտականությունները կատարելու համար պետք է անպայման վարձատրվի։

Արձակուրդի օրերը ավել են տրամադրվել
Լարիսա․
Ողջույն: Աշխատակիցն ազատվել է աշխատանքից, սակայն վերջնահաշվարկի ժամանակ պարզվել է, որ իրեն տրամադրված վճարովի արձակուրդային օրերը տրամադրվել են հասանելիք օրերի քանակից ավել, և վերջինս պարտք է գործատուին: Տեղյակ ենք, որ գանձման ընթացակարգը սահմանված է 213 հոդվածով, սակայն մեզ անհասկանալի է 214 հոդվածը։ Եթե հնարավոր է՝ խնդրում եմ պարզաբանել, նաև կուզեմ իմանալ ՀԾ ծրագրով ձևակերպման կարգը։ Կանխավ շնորհակալություն:

Դրոշմանիշային վճար
Աննա․
Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն, որի շրջանառությունը կազմել է 6-12 մլն, դրոշմանիշային վճար որքա՞ն պետք է վճարի՝ 102.000 դրա՞մ (խնդրում եմ ուղարկել օրենքից հղում), բայց արդեն մինչև 2024 թվականի ապրիլի 20-ը՞։ Ինչպես նաև՝ եթե ունի գրանցված աշխատակից 104.000 դրամ աշխատավարձով ( պահումները չհանված), ապա ամսական 3000 դրամ և՞ս պետք է վճարել աշխատողի համար որպես դրոշմանիշային վճար։

Արձակման նպաստի հաշվարկ
Սոնա․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ արձակման նպաստը ինչպե՞ս հաշվեմ, մաքուր աշխատավարձի միջին օրականո՞վ, թե՞ հաշվարկայինով։

Նպաստ և վերջնահաշվարկ
Լամարա․
Բարի երեկո։ Խնդրում եմ պատասխանել։ Աշխատողը նոր է ընդունվել։ 4 աշխատանքային օր է եկել աշխատանքի և բերել է հիվանդության թերթիկ 15 աշխատանքային օր, ապա ազատվել աշխատանքից։ 4 օրվա համար հաշվարկվել է 9 100 դրամ աշխատավարձ (կեղտոտ)։ Ինչպե՞ս հաշվել նպաստը։ Հասնու՞մ է վերջնահաշվարկ (4 օրվա համար)։ Ու դա ինչպե՞ս հաշվել։

Աշխատավարձի կապիտալացում
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ արդյո՞ք հնարավոր է ծրագրավորողների աշխատավաձի ծախսերը կապիտալացնել նրանց ստեղծած ծրագրի վրա, որպես ոչ նյութական ակտիվ, և եթե այո, ապա հաշվապահական ձևակերպումները ինչպե՞ս տալ։ Շնորհակալություն։

Միջին աշխատավարձի հաշվարկ վերջնահաշվարկի համար
Քրիստինե․
Բարև բոլորին։ Աշխատողին վերջնահաշվարկ վճարելու համար կատարել ենք հաշվարկ, որտեղ միջին ամսականը կազմել է 53 000 դրամ։ Հաշվարկը կատարելու ենք ա՞յս թվով, թե՞ նվազագույն աշխատավարձի չափով՝ 104 000 դրամով։ Եվ ո՞ր օրենքի ո՞ր կետում է դա նշված, եթե միջին ամսականը փոքր է նվազագույն աշխատավարձից, ապա հաշվել նվազագույն աշխատավարձի չափով։ Շնորհակալ եմ։

Աշխատավարձը սխալ է վճարվել
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Խնդիրը հետևյալն է ՝ աշխատողի համար 2020 թվականին հանձնվել էր 206 857 անվանական աշխատավարձ , եկամտային հարկը 10 տոկոս ՝ 20 685 ։ 2023-ին պարզվում է, որ պիտի հարկվեր 23 տոկոս։ Լրացուցիչ ստուգելուց պարզվում է, որ աշխատավարձը 2020-ին պիտի հանձնվեր 148 993՝ 206 857-ի փոխարեն ։ Իրավունք չունեմ պակաս ցույց տալու, քանի որ 3 տարին անցել է։
Ինչպե՞ս պիտի ցույց տամ ՀԾ-ում հարկային պարտավորության ավելացում 2020 թվականի համար 2023 թվականին։ Արդյո՞ք պիտի գնամ հետ և ուղղեմ 2020 թվականի գրանցումները, թե կա ինչ-որ թղթակցություն, ըստ որի նախորդ ժամանակաշրջանի ճշտում է կարելի կատարել 2023ի մեջ ։ Կանխավ շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ