Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77274 դրամ:
Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից: Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:
Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կկազմի 106.3 միլիարդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 122.8 միլիարդ դրամ: Այդ դեֆիցիտը լրացվելու է առողջության հարկի միջոցով, որը կազմելու է 6%: Փաստացի, պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46.4%, իսկ 53.6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:
Հրապարակված նախագծում նշված է, որ նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021թ-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա:
Աղբյուր՝ Lragir.am
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների...
Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը հեռատես էր, երբ խոսքը վերաբերում էր բեկումնային տեխնոլոգիաների ստեղծմանը: Այնուամենայնիվ, Apple ընկերության գործունեության առաջին տարիներին նա ավելի քիչ էր կենտրոնացած բիզնեսի ֆինանսական ասպեկտների վրա: Հենց այստեղ...
-Որոշել եմ բիզնեսով զբաղվեմ -Լավ բան ես մտածել։ Իսկ լավ հաշվապահ գտե՞լ ես։ Իմ գործերով մեր ընկերն ա զբաղվում, հիմա համարը… -Ի՞նչ հաշվապահ, ես կանեմ ամեն ինչ, էնտեղ առանձնապես անելու...
1. Առաջինը, ինչ պետք է հիշել. մասնագետները նույնպես եղել են սկսնակ: 2. Հաճախե´ք դասընթացների: Շատ կարևոր է հաճախել որակյալ դասընթացների: Հիշե´ք, որ նույնիսկ մասնագետներն են երբեմն կարիք ունենում հաճախելու դասընթացների`...
Արմինե on Գործատուն չի վճարել մայրության նպաստը: “Օրենքի համաձայն, գործատուն պարտավոր է վճարել մայրության նպաստը սահմանված ժամկետում: Եթե գործատուն չի կատարում այս պարտականությունը, ապա աշխատակիցն իրավունք ունի…” Apr 29, 12:56
Սվետա on Հարկատեսակի դիմում: “Որ խնդրեմ կասեք 20 աշխատանքային օրթե ոչ աշխառանքայինն էլ հաշված” Apr 28, 16:28
Տիգրան on ՀԴՄ առանձին բաժինների դիտում: “բայց բաժինները չեմ կարողանում տարանջատել,երկու բաժիններնել իրար յետ է արտածում,պետք է հատ հատ բացեմ ,որ տարանջատեմ ապրանք է թե ծառայություն,ես…” Apr 28, 15:31
Tigran on Զբոսաշրջության գործունեություն: “այն պարտադիր է բոլոր տուրիստականների համար, ծանուցումը ներկայացնելու համար դիմեք Զբոսաշրջության կոմիտե,” Apr 28, 12:41
Վերջին մեկնաբանություններ