Tag: էլեկտրոնային հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկի լրացման վերաբերյալ

Սիրարփի. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես ունեցել եմ վարձու աշխատող և հունվար ամսվա համար ուղարկել եմ գրանցման հայտ, բայց 18.01.2013-06.06.2013 ժամանակահատվածի համար ինքը ներկայացրել է բուլետեն: Ես հաշվարկել, վճարել եմ ու ներկայացրել եմ հունվար ամսվա եկամտային հարկի հաշետվության մեջ: Փետրվար ամսվա համար արդեն ինքը չունի եկամուտ դրա համար էլ զրոյական եմ լրացրել իր անվան դիմաց, ու հաշվետվությունը ուղարկվում է սխալներով: Ի՞նչ փոփոխություններ պիտի կատարվեն, որ այս սխալը շտկվի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվության ճշգրտում

Angelina. Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. եթե էլեկտրոնային եղանակով ուղարկված հաշվետվությունում կան սխալներ, ինչպե՞ս կարելի է այն փոխել, խնդրում եմ ինձ տալ ճիշտ ուղղություններ: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի ճշգրտում

Հելեն. Հարգելիներս, մի հարց ունեմ: Հունվար ամսին ուղարկել եմ աշխատողների գրանցման հայտ, որտեղ մի աշխատողի պաշտոնը նշել եմ միայն թարգմանիչ, այնինչ՝ պետք է գրեի նաև տնօրեն: Եթե փետրվարի հաշվետվության ժամանակ նաև ուղարկեմ արդեն ուղղված գրանցման հայտը, որևէ խնդիր կառաջանա՞:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի լրացման հետ կապված

Անահիտ. Բարև ձեզ: Ես ունեմ աշխատակից, ով գտնվում է չվճարվող արձակուրդում: Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի ժամանակ նրա համար չեմ նշել աշխատավարձի չափ, բայց սեղմել եմ հաշվիչի վրա, և նրա համար գրվել է զրո թիվը: Կարո՞ղ է սա պատճառ հանդիսանալ, որպեսզի հաշվետվությունս ՊԵԿ-ի կողմից ընդունվի սխալներով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

“Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”

Աղբյուր` panorama.am "Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի": Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենք համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին: "Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը",- ասաց Գ.Խաչատրյանը:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկը

astxik. Հարգելի հաշվապահներ, հարցս նոր եկամտային հարկի ամփոփ հաշվարկի մասին է: ԱՁ-ն աշխատող չունի, սակայն ունի վարձակալած տարածք, որի համար եկամտային հարկ է վճարում, որն էլ պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվարկում` ինչպե՞ս: Գուցե ԱՁ-ին գրանցեմ որպես վարձու աշխատող, որպեսզի եկամտային ամփոփ հաշվարկի ձևը բացվի, որն աբսուրդ է: Եթե գիտեք, արձագանքեք: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար

Ջանիկ. Խնդրում եմ ասել` կա՞ որևէ անձ կամ կազմակերպություն, որ կարող է օգնել ներկայացնելու էլեկտրոնային հաշվետվություն: Ասեմ, որ զբաղվում ենք առևտրով և պարզեցված դաշտում ենք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նույնականացման քարտ կարդացող սարք

Հարություն. Հարգելի գործընկերներ, կարելի՞ է արդյոք նույնականացման քարտ կարդացող 1 սարքով տարբեր նույնականացման քարտեր կիրառել` հաշվետվությունները էլեկտրոնային ստորագրելու համար:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերության տնօրենը օտարերկրացի է

Նարինե. Խնդրում եմ օգնել հետևյալում: Ընկերության տնօրենը օտարերկրացի է, ով չի բնակվում ՀՀ և չունի կացության քարտ: Անհատական հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ուղարկելու համար կա մի կետ, ուր պետք է անպայման լրացվի հանրային ծառայության համարանիշը, իսկ օտարերկրացիների համար` անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկանքի համարը` հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին: Այս տեղեկանքը տրվում է միայն կացության քարտ ունեցող օտարերկրացիներին: Նման դեպքում ինչպե՞ս վարվել: Ինչպե՞ս լրացնել և ուղարկել հաշվետվությունը: ՊԵԿ-ի թեժ գիծ դիմելիս ինձ պատասխանեցին, որ առանց դրա եկամտային հարկի հաշվետվությունը և կատարված վճարումները չեն հաշվանցվի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճ. վարչության հաշվետվություններ

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ինձ օգնել և պատասխանել իմ հարցին. վիճվարչության հաշվետվությունը էլեկրոնայի՞ն եղանակով ենք հանձնելու, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն: Հարգանքներով, Լուսինե Մկրտչյան
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ի եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Արման. Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ ԱՁ և իրականացնում եմ համակարգչային ծառայություններ (ֆոտո, վիդեո մոնտաժ և այլն), չունեմ վարձու աշխատող, տարածք չեմ վարձակալում: Խնդրում եմ օգնեք` 2013թ-ի հունվարի 1-ից ես պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն, թե՞ ոչ, և եթե այո, ապա քարտ կարդացող սարք պե՞տք է ձեռքբերեմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հայտերի լրացման հետ կապված

Գայանե. Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման հետ կապված աշխատակիցների գրանցման հայտերը լրացնելիս գրանցման հասցեն և փողոցը լրացնելուց հետո եթե չգիտենք մարզը կամ վարչական տարածքը, ծրագիրը թույլ չի տալիս շարունակել այն և կարմիրով հուշում է, որ կան անճշտություններ: Ասացեք խնդրեմ, նման դեպքում ինչպե՞ս կարող ենք վարվել, կամ որտեղի՞ց կարող ենք գտնել, թե որ փողոցը որ վարչական տարածքում է գտնվում: Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եռամսյակային հաշվետվություններ

Տիգրան. Բարև Ձեզ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ինձ օգնեք: ՍՊԸ-ն մինչև հունվարի 15-ը պե՞տք է ներկայացնի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություն: Դրանք պետք է առձե՞ռն հանձնել, թե՞ արդեն էլեկտրոնային եղանակով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

2012թ 4-րդ եռամսյակի հաշվետվություններ

Լիանա. 2012թ 4-րդ եռամսյակի համար սոց. վճարի և եկամտահարկի հաշվետվությունները այլևս չե՞ն ներկայացվելու, միայն եկամտահա՞րկն է լինելու էլեկտրոնային եղանակով ու վե՞րջ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն

Նանե. Բարև ձեզ: Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան: 2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության ներկայացում

Նունե. Խնդրում եմ պատասխանել` արհեստակցական կազմակերպությունը, որը չունի աշխատողներ, հարկային մարմնին եկամտահարկի հաշվետվությունը թղթայի՞ն է ներկայացնելու, թե՞ էլեկտրոնային: Ընդ որում, եկամտահարկի հաշվետվության ներկայացման պահանջ առաջացել է ֆիզիկական անձից ապրանք գնելու արդյունքում 10 տոկոս եկամտահարկ փոխանցելուց:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հանձնելու վերաբերյալ

Հարություն. Հարգելի գործընկերներ, գիտենք, որ հաջորդ տարվանից հաշվետվությունները ՀՏ պետք է հանձնվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստորեն ստացվում է, որ եթե կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, ասենք, տարվա սկզբից, ապա միևնույն է, պետք է վճարումներ կատարի և տարեկան հաշվետվությունները, թեկուզև զրոյական, հանձնի էլեկտրոնային եղանակո՞վ: Հուսանք` բացառություններ կլինեն: