Tag: հաշվետվություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ, Ա/Ձ-ն ամեն ամիս սոց. հաշվետվություն ներկայացնու՞մ է, եթե տնօրենից բացի ուրիշ աշխատող չունի: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր

Ariana. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Եթե ֆիզ. անձի հետ (ՀՀ քաղաքացի) կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր միայն երկու օրով, դրա համար է՞լ է գործատուն սոց, եկամտահարկ վճարելու և դրանք հաշվետվություններով ցույց տալու: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն 3 տարի հաշվետվություն չի ներկայացրել

Նունե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱՁ-ն, որը հարկվում է ԱԱՀ-ով, 3 տարի հաշվետվություն չի ներկայացրել: Ի՞նչ տույժ պետք է վճարի (բացի վարչականից) և ո՞ր հոդվածի համաձայն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք ինձ մի հարցի, ես ուզում եմ Ա/Ձ կամ ՍՊԸ բացել, զբաղվել համակարգչային ծառայությունների մատուցմամբ` պլոտեր, քսերոկս, ռիզոգրաֆիա, նաև կից գրենական մանր ապրանքնել վաճառել: Ես Ա/Ձ՞ պետք է բացեմ, թե՞ ՍՊԸ: Ա/Ձ դեպքում ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, ՍՊԸ դեպքում ի՞նչ: Մեկ էլ խնդրում եմ պատասխանեք, թե Ա/Ձ կամ ՍՊԸ բացելու համար ի՞նչ պետք է անեմ, ինչքա՞ն գումար պետք է հարկայինում վճարեմ և ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Սրբուհի Պետրոսյան:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Lena. Բարև Ձեզ, ինձ մի հարց է անհանգստացնում. ճի՞շտ է, որ այս եռամսյակից սկսած հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով պետք է հանձնել անկախ նրանից, թե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, թե ոչ (տվյալ դեպքում ՍՊԸ-ն հաստատագրվածով է աշխատում): Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Օրենսդրական փոփոխություններ

taxpayers NGO. Հումոր Նույնիսկ հարկային տեսչության աշխատակիցները չեն կարող հետևել օրենքների հաճախակի փոփոխություններին Նախաբան Չնայած որ հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով հարկային մարմին ներկայացվող գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշ­վետ­վութ­յան և կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի համապատաս­խանա­բար ամսական և եռամսյակային ներկայացման փոխարեն 2011 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները պետք է ներկայացեն համապատասխանաբար եռամսյակային և տարեկան կտրված­քով, Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության հանձնում էլեկտրոնային եղանակով

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հացի արտադրամաս

Մարի. Ողջունում եմ բոլոր հաշվապահներին: Ես ունեմ մի քանի հարց. 1. Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում 2. Հաշվետվությունը եռամսյակո՞վ են հանձնում, թե՞ ամսականով 3. ՀԴՄ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանել ևˊ ԱՁ-ի, ևˊ ՍՊԸ-ի համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվություն

Sofi. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Ես ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվությունը սխալ եմ ուղարկել, հասույթը գրել եմ ներառյալ ԱԱՀ, բայց այս հաշվետվության մեջ ճշգրտման ժամանակաշրջան չի նշվում, ի՞նչ անել: Նշեմ, որ հաշվետվություններս հանձնում եմ էլեկտրոնային տարբերակով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի պարզեցված հաշվարկ

Դավիթ Ասատրյան. Ինչքա՞ն է վարչական տուգանքը` 10000 դրամ, թե՞ 50000 դրամ, եթե հաստատագրված վճարով աշխատող ՍՊԸ-ն` ավտոտեխսպասարկում, չի հանձնել շահութահարկի պարզեցված հաշվարկը: Ի միջի այլոց, ասում են, որ հաշվետվությունների քանակը կրճատել են, սակայն այս դեպքում ավելանում է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվություն

Արփի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ պատասխանեք. Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվության մեջ իրացումից ստացված հասույթ տողում գրվում է առանց ԱԱՀ-ի թիվը, թե՞ ԱԱՀ-ն ներառյալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնման կարգ

Գոռ. Բարև, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ հղեք օրենքի կետը հաշվետվությունների հանձնման կարգի մասին: Հիմա պարզաբանեմ. ինձ պետք է իմանալ` սխալ ներկայացված հաշվետվությունը հարկային մարմնի կողմից քանի՞ օրում պետք է հետ ուղարկվի և քանի՞ օրում պետք է ես ճշտեմ կամ կամ ապացուցեմ, որ ես ճիշտ եմ: Խնդրում եմ հնարավորության դեպքում նշեք օրենքի կետը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար

Սաթենիկ. Հարգելի կոլեգա, 2010 թ դեկտեմբերին հայաստանյան ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար, սակայն տվյալ ապրանքը ստացվել է 2011թ ապրիլին ինտերնետի միջոցով: Գնորդը տվյալ պարագայում պարտավորվում է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 10%, ինչպես նաև արտացոլել այն ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, թե որպես դեբետ և թե որպես կրեդիտ: Հարցս հետյալն է. կարելի՞ է արդյոք այն գրել ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, և այս պարագայում ո՞ր օրվա կուրսն է պետք հաշվի առնել փոխանցման օրվա (որը եղել է դեկտեմբերին), թե՞ ապրանքի ստացման օրվա (որը եղել է ապրիլին): Կամ ո՞րն է նման պարագայում ճիշտ լուծումը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում 40000-ի չափով ավել աշխատավարձ ենք ցույց տվել, ուզում եմ ճշգրտված ներկայացնել, բայց ինձ ասացին, որ չեն ընդունի, քանի որ արդեն ավել ենք ցույց տվել: Արդյո՞ք այդպես է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է գույքահարկի հաշվետվություն ներկայացնել

astxik. Հարգելի հաշվապահներ, եթե մեքենա եմ վարձակալել, ապա այդ մեքենայի գույքահարկի հաշվետվություն ներկայացնելու՞ եմ և գույքահարկ վճարելու՞ եմ: Թե՞ դա սեփականատերն է անելու: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի գումարի արտացոլում հաշվետվությունում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եթե վերջնահաշվարկ ենք հաշվարկել, եկամտահարկի հաշվետվությունից բացի, սոցի հաշվետվության մեջ է՞լ պիտի ներառվի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, տնօրենը հունվարին դիմում է ներկայացրել գործունեության դադարեցման վերաբերյալ, մարտին նորից վերսկսել: Եկամտահարկի և սոցի հաշվետվությունները չէին վերցնում` պահանջելով աշխատավարձ ցույց տամ, ես էլ ստիպված, որպեսզի հաշվետվությունս վերցնեն վարչական չունենալու համար, հունվար և փետրվար ամիսներին տնօրենի համար եկամուտ եմ ցույց տվել նվազագույն աշխատավարձի չափով, չնայած որ նրա աշխատավարձը սահմանված էր 80000 դրամ և չնայած այն, որ այդ ամիսներին դադարեցված է եղել գործունեությունը: Համոզված եմ, որ սխալ եմ արել, խնդրում եմ, խորհուրդ տվեք` ինչ անեմ, ես սկսնակ եմ: Անչափ շնորհակալ եմ: