Tag: հիվանդաթերթիկ

Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ

Լիլու.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Եթե աշխատողը աշխատել է 3 տարի, նրա բյուլետենը վճարվում է 100, թե՞ 80 %- ով:
2. Եթե բյուլետենը շարունակվում է, հաջորդ ամսվա համար է՞լ պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուի հաշվին, թե՞ արդեն առաջին ամսում դրանք կատարվել են:

Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար

Արեն.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցի վերաբերյալ. եթե վարձու աշխատողը ամբողջ ամսվա ընթացքում ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկ, և տվյալ ամսվա համար նրան չի հաշվարկվել աշխատավարձ, ապա այդ աշխատողի համար արդյո՞ք վճարվում է գործատուի սոցիալական վճարը, թե՞ ոչ (նվազագույն 7000 դրամի չափով):

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ ասել անաշխատունակության թերթիկի հաշվարկման կարգը, եթե հնարավոր է` օրինակի տեսքով: Կանխավ շնորհակալություն:

Համատեղությամբ աշխատանքի հետ կապված

Նունե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը այս ուսումնական տարում սկսել է աշխատել նաև որպես դասախոս համալսարանում: Վերջինս դասավանդում է շաբաթը 2 օր առավոտյան ժամերին: Մեր կազմակերպության աշխատանքային ժամերն են 9:00-18:00-ն: Հարցս նրանում է, թե արդյոք դասախոսի աշխատանքը համարվում է մեր տվյալ աշխատակցի համար համատեղությամբ աշխատանք, թե ոչ, չէ՞ որ համատեղությամբ աշխատանքը պետք է լինի հիմնական աշխատանքի ժամերից դուրս: Ի՞նչ հարցեր կարող են առաջանալ աշխատավարձի, արձակուրդի, հիվանդաթերթիկների հետ կապված: Որտեղի՞ց կարող եմ կարդալ այդ մասին:

Ինչպե՞ս հաշվարկել բյուլետենը

gohar.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Աշխատողն ընդունվել է աշխատանքի մայիսի 2 ին, հունիսի 19 ին ծննդաբերել է վաղաժամ: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նրա բյուլետենը, եթե բյուլետենի թերթիկի վրա նշված է 19.06.2011- 28.08.2011
Նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը բոլոր օգնողներին:

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը

Մարիամ.

Աշխատողը հունիսի 2-10 վերցրել է իր հերթական տարեկան արձակուրդը, որի դիմաց ստացել է նշված օրերին համապատասխան արձակուրդային գումարը: Առողջական պահանջներից ելնելով պոլիկլինիկան տրամադրում է տվյալ աշխատողին բյուլետեն հունիսի 5-ից 20-ը: Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը և հունիս ամսվա աշխատավարձը:

Աշխատակիցը ներկայացրել է բյուլետեն

astxik.

Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք.
աշխատակիցը ներկայացրել է 1/մեկ/ բյուլետեն` մայիսի 19-ից հունիսի 10-ը և հունիսի 11-ից հունիսի16-ը որ ամսով եմ գումարը վճարելու, կա՞ արդյոք ժամկետ գումարի վճարման համար և կարո՞ղ եմ հունիսի աշխատավարձի ցուցակով ամբողջը վճարել:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք

Դավիթ Ասատրյան.

Ժողովուրդ, բյուլետենի օրենքը փոխվել է 21.05.2011թ.-ից, մաքսիմալ 5*32500 սահմանը միայն Ա/Ձ-ների համար է, ՍՊԸ-ների համար սահման չկա, հետո ինչ-որ տեղեկանքի ձևեր են մշակվել, 6-րդ հոդվածում ոչ աշխատանքային օրերը կարծես թե աշխատանքային են համարվում, աբսուրդ… մի խոսքով կարդացեք… Թե չէ հարկայինից խեր չկա, լռում են, հետո սյուրպրիզ անում…

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստ

Լիանա.

Բարև Ձեզ, հոգատար հաշվապահներ: Խնդրում եմ, հնարավորության դեպքում շտապ պատասխանել հետևյալ հարցին: Ինչպե՞ս կհաշվարկվի ԱՁ-ի հղիության և ծննդաբերության արձակուրդը, եթե ան/թ տրվել է 31.03.2011թ. – 06.07.2011թ: Նախապես շնորհակալություն:

Որքա՞ն է լինելու նպաստի գումարը

Մարի.

Մեկ տարվա կտրվածքով միջին ամսական աշխատավարձս կազմում է 180.000 ՀՀ դրամ, տարվա ընթացքում երկու անգամ ստացել եմ 150.000 ՀՀ դրամ: Անաշխատունակության թերթիկը տրված է 26.04.11թ.-12.09.11թ. համար: Որքա՞ն է լինելու նպաստի գումարը (հաշվարկը, հարկվու՞մ է, թե՞ ոչ): Կանխավ շնորհակալ եմ:

Երեխայի խնամքի արձակուրդ

Ռիպա.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ նորածին երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Արձակուրդից դեռ ունեմ ևս մեկ տարի: Արձակուրդի ընթացքում կծնվի իմ երկրորդ երեխան: Ես ուզում եմ իմանալ, հիմնարկը ինձ պե՞տք է վճարի հղիության բյուլետենի (140 օրվա) աշխատավարձը, թե՞ ոչ: Եվ վճարման համար ես պե՞տք է դուրս գամ աշխատանքի, թե՞ դա անպայման չէ: Շնորհակալոթյուն:

Առձեռն ինչքա՞ն գումար է ստանալու աշխատողը

Էմմա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Միջին ամսական աշխատավարձը ընդունելով 130000դրամ` 5-օրյա աշխատանքային շաբաթվա համար հաշվարկել հիվանդաթերթիկ մարտի 4-20-ի համար (2011թ.)` փոփոխված օրենքներով: Առձեռն ինչքա՞ն գումար է ստանալու աշխատողը, եթե 4-20-ը եղել է ժամանակավոր անաշխատունակ, իսկ մնացած աշխատանքային օրերին աշխատել է: Կարող եք գրել նաև աշխատողին վճարվելիք վերջնական գումարի չափը:

Անաշխատունակության նպաստների հաշվարկ

Արմինե.

Խնդրում եմ ինձ ասացեք, թե ինչպես են հաշվում ուսուցիչների վարձատրությունը անաշխատունակության թերթիկով, շնորհակալություն:

Արդյո՞ք ճիշտ է հաշվարկը

Ստելլա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, հատկապես նրանք, ովքեր լավ իրազեկված են այսպիսի իրադրություններից: Ես պետք է ստանամ ֆիզարձակուրդի գումար, որի հաշվարկման կարգը ինձ շատ զարմացրեց: Ըստ նոր ընդունված օրենքի հիմա աշխատավարձի միջինը հաշվում են` վերցնելով ամբողջ տարվա (12 ամսվա) աշխատավարձը և աշխատանքային օրերի քանակը: 1. Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է, որ այն ամիսները, որոնց ընթացքում ես ունեցել եմ բյուլետեն, հաշվարկվում են կիսատ և աշխատավարձի միջինը հաշվարկելիս այդ ամիսները դուրս են մնում: Ես աշխատել եմ ուղիղ մեկ տարի և գնացել ֆիզ. արձակուրդ, այսինքն 12 ամսվա միջինը հաշվելիս նրանք հանել են իմ բյուլետենով ամիսները և ամառային արձակուրդի 2 ամիսները: Մնացած 6 ամսվա գումարի միջինն են հանել:
2. Բացի այդ գումարները, հաշվարկից դուրս են եկել նաև այդ ամիսների ընթացքում իմ աշխատած օրերի քանակը: (Ապրիլին ես ունեցել եմ 1 շաբաթվա բյուլետին, հաշվելիս միջինը, նրանք այդ ամիսը համարել են կիսատ և հանել հաշվից): Բայց չէ՞ որ նրանք ինձ վճարել են այդ մի շաբաթվա համար:
3. Խնդրում եմ ինձ որևէ օրինակով բացատրեք, թե ինչ է կատարվում:

Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկ

Լուսինե.

Աշխատողը հիվանդության թերթիկ է ներկայացրել 25.11.2010թ.-ից մինչև 05.12.2010թ.-ը, ո՞ր օրենքով հաշվարկ անեմ:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Անուշ Քարամյան.

Խնդրում եմ պատասխանել` ինչ նոր փոփոխություն կա անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգում 2011թվականի փետրվարի 1-ից:

Հղիության նպաստի հաշվարկ

Կարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ օգնել հաշվելու հղիության նպաստը: Ես տվյալ հիմնարկում աշխատել եմ 2010թ. հուլիսի 1-ից և ստացել եմ 50000 դրամ աշխատավարձ և դեկրետ եմ գնացել նոյեմբերի 19-ից: Շատ շնորհակալ կլինեմ ձեր պատասխաններից:

Աշխատանքից ազատում

Քրիստինե.

Ո՞ր հիմքով կարելի է ազատել աշխատանքից հղի կնոջը:

Նպաստների հաշվարկ

Սվետա.

Ինչպե՞ս են հաշվարկվում հիվանդության և հղիության և ծննդաբերության նպաստները: