
Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ հարկվող օբյեկտը հաշվելիս պետք է կատարած ծախսերը հանել ընդհանուր եկամտից, նոր կիրառե՞լ դրույքաչափերը, թե՞ տոկոսադրույքները կիրառվում են միանգամից ստացած եկամտի վրա՝ առանց հանելու այդ ապրանքի վրա կատարած ծախսերը: Խոսքը կահույք արտադրող ՍՊԸ-ի մասին է:
Կանխավ շնորհակալ եմ:

Եթե անձինք փոխկապակցված են ճանաչվում


Ա/Ձ-ն Վրաստանից ապրանք է ներմուծելու
Հասմիկ.
Խնդրում եմ, շատ շտապ է: Ա/Ձ-ն (շրջ. հարկ վճարող) Վրաստանից ներմուծելու է անձեռոցիկ, բացի եռամսյակային շրջ. հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ պետք է ներկայացնի հարկային կամ մաքսային և ի՞նչ կարգով ու ի՞նչ բլանկով:

Արդյո՞ք ՍՊԸ-ն վճարում է շահութահարկ
Լուսինե․
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյոք շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն (5 %) բացի եռամսյակը մեկ վճարվող շրջանառության հարկից և ամսական վճարվող աշխատավարձի եկամտային հարկից, սոց. վճարից, դրոշմանիշի գումարից տարվա վերջում շահութահարկ տալի՞ս է, թե՞ ոչ, և եթե չի տալիս, խնդրում եմ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի հղումը:

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ
Մարիամ.
Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին
Լևոն.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն հարկվում է շրջ. հարկով և չունի աշխատող, և կարիք կա նոր աշխատողի: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին, և ի՞նչ հաշվետվություններ կավելանան:

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ
Նոնա.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է շրջանառության հարկի հաշվարկին: 232 ձևում շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունները ո՞ր դաշտում պետք է լրացվեն՝ 5.1. առք ու վաճառքի՞, թե՞ 16. այլ գործունեության:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը
Հայկ.
Բարև ձեզ։
2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն

Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ
Արթուր.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ, մասնավորապես՝ ավիատոմսերի և տուրերի վաճառքով: Խնդրում եմ հուշել՝
1. ավիատոմսի վաճառքի պարագայում շրջանառության հարկը տարածվում և հաշվարկվում է ավիատոմսի ամբողջ գումարի՞ համար, թե՞ մեր տուրիստական ընկերությանը գործարքից հետո մնացած շահույթի համար:
2. տուրի համար վաճառված փաթեթի մասով շրջանառությունը որոշվում է այլ կազմակերպությունից գնված և հաճախորդին վաճառված տուրի ամբողջական գնի՞ մասով, թե՞ գործարքից հետո մեր կազմակերպությանը մնացած շահույթի համար:
Շնորհակալություն:

Շրջանառության հարկի հաշվարկ
Արփեն.
Բարև ձեզ: ԱՁ-ի շրջանառության հարկի հաշվարկը կատարելիս աշխատողների աշխատավարձերն է՞լ են հաշվվում, թե՞ հանվում են, միայն մնացած եկամուտն է հարկվում:

Եթե կազմակերպությունը գերազանցում է ԱԱՀ շեմը
Արմեն.
Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝
1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ,
2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:

Առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ
Սերգեյ.
Բարև ձեզ: 240 հաշվետվության մեջ 3-րդ բաժնում «այո» կամ «ոչ» պատասխանի դեպքում առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի համար:

ԱՁ-ն ներմուծել է ապրանքներ ՌԴ-ից
Խաչ.
Բարև ձեզ: Օգնեք հետևյալ հարցում: Գործող ԱՁ եմ՝ շրջ. հարկով: Այս ամսվա 16-ին իմ ԱՁ-ով ներմուծել եմ ապրանքներ ՌԴ-ից, հիմա ուզում եմ անցնել ԱԱՀ դաշտ: Այս դեպքում ես պետք է երկու անգամ ԱԱՀ մուծե՞մ:

ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից
Անի.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ:
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում շրջանառության հարկով հարկման դաշտ
Արմեն.
Հաշվապահներ ջան, եթե անձը աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք դրանից հետո կարող է անցում կատարել շրջանառության հարկի համակարգ, թե՞ միայն ընդհանուր դաշտ՝ շահութահարկ և ԱԱՀ:

ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է
Մ.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:

Եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին
Սեդա․
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին, յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար որոշակի քանակի տակդիրներ, բայց ոչ թե անմիջապես ապրանքային տեսքով, այլ յուրաքանչյուր երեխայի հաշվով քարտեր է տրամադրելու, որով ծնողը կարող է գալ դեղատուն և ստանալ: Ինչպե՞ս իրականացնել փաստաթղթավորումը, եթե Ա/Ձ-ն շրջանառության հարկ վճարող է։

ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում
Աննա.
Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:
Շնորհակալություն:

Որքա՞ն պետք է կազմի շրջանառության հարկի դրույքաչափը
Միքայել.
Բարև ձեզ:
Խնդրում եմ հայտնել, թե հանրային սննդի կետում ծխախոտի վաճառք իրականացնելու դեպքում որքան պետք է կազմի շրջանառության հարկի դրույքաչափը (տոկոսը): Լուրեր կան, որ հարցի վերաբերյալ բանավոր պարզաբանում ունի ՊԵԿ նախագահը, եթե իմացողներ կան, խնդրում եմ արձագանքել:
Շնորհակալություն:

Հաշվետվություններ լրացնելու վերաբերյալ
Արեգ.
Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ:
Նամակ եմ ստացել ՊԵԿ-ից առ այն, որ 2018թ.-ի համար շահութահարկի և սոց. վճարների հաշվետվություններ չեմ ներկայացրել: ՊԵԿ-ում ասացին, որ պետք է լրացնել 240 և 244 ձևերը ու վճարել 60 հզ + 60 հզ համապատասխանաբար շահութահարկի և սոց. վճարի համար:
2 հարց`
1. ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում:
2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:
Վերջին մեկնաբանություններ