
Ինքնահաշիվ ոչ նյութական ակտիվի ձեռքբերման դեպքում
Վազգեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Եթե ՀՀ կազմակերպությունը ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծրագրի օգտագործման իրավունք, 1 տարի ժամկետով եւ վճարել այդ գործարքի ամբողջ գումարը ստացված վճարային հաշվի հիման վրա 10 000 $։ Տվյալ գործարքը հանդիսանու՞մ է ոչ նյութական ակտիվի ձեռքբերում։
Եթե ոչ նյութական ակտիվ է, ինքնահաշիվ պե՞տք է գրվի, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ե՞րբ գրել ինքնահաշիվը։ Օրենսգրքի համաձայն ծառայության մատուցման պահ է հանդիսանում ծառայություն մատուցողի կողմից ոչ նյութական ակտիվի սեփականության իրավունք փոխանցումը ծառայություն ստացողին, արդյո՞ք կարող եմ ստանալուց մեկ տարի անց գրել ինքնահաշիվ։ ԱԱՀ տույժեր կառաջանա՞ն, թե՞ ոչ։
Ըստ հարկային օրենսգրքի՝ եթե հնարավոր չէ դուրս գրել ինքնահաշիվ, ապա հարկ վճարողը ինքնահաշիվը կարող է գրել հաշվարկային կամ վճարային փաստաթուղթը փաստացի ստանալու օրը, տվյալ դրույթը ո՞ր դեպքերի համար է, և եթե փաստացի փոխանցվել է 10 000$ գործարքի գումարի մասով ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, արդյունքում 20 տոկոս պակաս պետք է փոխանցվի որպես հարկային գործակալ, տվյալ դեպքում ոչ ռեզիդնետը պարտավո՞ր է հաշիվ ուղարկել 10 000+20%, որի հիման վրա գրվի ինքնահաշիվը, թե՞ ոչ։ Եվ տվյալ նկարագրված դեպքում կարո՞ղ եմ ոչ նյութական ակտիվի մաշվածք հաշվարկել և ծախսագրել ստացման օրվանից, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ