
Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը
Կարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2005թ.-ից և մինչ օրս չի գնացել արձակուրդ, իսկ 2019թ. ապրիլից էլ գտնվում է բյուլետենի մեջ (հիվանդության պատճառով): Ինչպե՞ս պետք է ձևակերպել արձակուրդայինը և ազատել աշխատանքից:

Անձը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում
Արմինե.
Բարև ձեզ: Այս պահին գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում, որը երկարացվել է բարդ ծննդաբերության պատճառով: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմել նրա 70 օրականը լրանալուն պե՞ս, թե՞ երբ որ ավարտվեն իմ ավելացված արձակուրդի օրերը:
Շնորհակալ եմ:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Դիանա Բադիյան.
Բարև ձեզ:
1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը:
2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:

Մայրության նպաստի և երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ
Լիլիթ․
Բարի օր, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ.
Ես 16-շաբաթական հղի եմ, մինչ այժմ աշխատում էի տանից ու գրանցված աշխատող չեմ եղել։ Հիմա անցնելու եմ աշխատանքի մի հիմնարկ, որտեղ ինձ գրանցելու են։
Հարցերս հետևյալն են՝ ինձ վրա տարածվելու՞ է աշխատող մայրերի նպաստը։ Եվ երկրորդ հարցս՝ հիմնարկի հաշվապահը պնդում է, որ ամուսինս կարող է ստանալ խնամքի արձակուրդի գումարները (18 000 դրամ), առանց արձակուրդի դուրս գալու, արդյո՞ք ցնդաբանություն չէ սա:
Կանխավ շնորհակալություն։

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում
Հասմիկ.
Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, որի ժամկետը պետք է երկարացվեր 01.04.19թ., սակայն մոռացվել է: Հիմա 27.10.19թ. պետք է գրանցվի երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, ինչպե՞ս վարվել, որ ճիշտ լինի, այսինքն՝ նախորդ տվյալներն ուղղելու հնարավորություն կա՞, թե՞ արդեն ոչ:
Նախապես շնորհակալություն:

Նոր բյուլետեն բացելու համար
Էմմա․
Բարև ձեզ:
Ինձ հետաքրքրում է մի հարց՝ մայրս ոտքը կոտրել է, վիրահատվել է, և բյուլետեն ենք բացել, հետո ինչ-ինչ պատճառներով բյուլետենը փակվել է, բայց մայրս դեռ աշխատունակ չէ, ոտքը վիրահատված է ու դեռ 2 ամիս պետք է վերականգնվի: Խնդրում եմ, ինձ ասեք՝ հնարավո՞ր է նորից բյուլետեն բացել, և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ դա անելու համար:
Նախապես շնորհակալ եմ։

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել
Արփի.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ:
1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում:
2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Քրիստինե.
Խնդրում եմ, ասեք՝ ես կարո՞ղ եմ 18 000 դրամ նպաստը ստանալ, ես ֆիզ. արձակուրդից հետո տեղափոխվել եմ Ռուսաստան, այնտեղ ունեցել եմ բալիկիս:

Կհատուցվի՞ արդյոք չօգտագործված արձակուրդի համար
Աննա.
Բարև ձեզ: Ես գնալու եմ դեկրետ մեկ ամսից, բայց ունեմ մնացած արձակուրդ՝ մոտ 12 օր, եթե չօգտագործեմ, ապա կփոխհատուցվի՞, թե՞ կկորցնեմ:

Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին
Լիաննա.
Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, սակայն նա նույնպես մինչև պայմանագրի ավարտը հղիանում է, նրան ազատու՞մ են աշխատանքից, թե՞ գնում է դեկրետ:

Մայրության նպաստի հաշվարկ
Ինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ևս մեկ հարցում օգնեք: Եթե տարվա ընթացքում աշխատում եմ 8 ամիս (սեզոնային), ֆիզ. արձակուրդ գնալիս աշխատած ամիսների եկամուտը կրկին պետք է բաժանել 12-ի՞։ Եվ արդյո՞ք սեզոնային աշխատողների համար չկա այլ տարբերակ։

Աշխատողի կողմից ներկայացվել է անաշխատունակության թերթիկ
Ռիտա.
Բարև ձեզ:
Աշխատողը բերել է անաշխատունակության թերթիկ անընդմեջ 120 օրից ավել: Կարո՞ղ եմ վճարել նպաստի գումարը 3 ամսից ավել ժամանակահատվածի համար:

Մայրության նպաստ ժամանակավոր աշխատողին
Աննա.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ ժամանակավոր՝ որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Եվ հիմա ես բալիկի եմ սպասում: Հնարավո՞ր է՝ ինձ դեկրետի գումար չվճարեն, ինձ ասել են, որ իմ պայմանագիրը լուծարվելու է, և գումարը ինձ չի վճարվելու։ Խնդրում եմ, պատասխանեք:
Նախապես շնորհակալություն:

Կարո՞ղ է աշխատողը հրաժարվել հղիության և ծննդաբերության արձակուրդից
Սոնա.
Բարև ձեզ:
Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ է արդյոք աշխատողը հրաժարվել հղիության և ծննդաբերության արձակուրդից:
Կանխավ շնորհակալություն:

ԱՁ մայրության նպաստ
Հասմիկ.
Ես անհատ ձեռնարկատեր եմ, ուզում եմ իմանալ՝ եթե ֆիզ. ես գնում, որքա՞ն գումար են տալիս:

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ:
Ես փորձում եմ հոդված գտնել օրենսգրքից, որտեղ դեկրետից դեկրետ գնալու մասին մանրամասն տեղեկություն կա: Օրինակ՝ եթե աշխատողը 2 կամ 3 երեխաների համար դեկրետից դեկրետ է գնացել, 4-րդի համար կարո՞ղ է դեկրետից դեկրետ գնալ, թե՞ պետք է պարտադիր մի քանի ամիս աշխատի կամ ազատվի աշխատանքից:

Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետ
Աստղիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ մանրամասնել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հետևյալ հարցը, թե որ հիվանդությունների դեպքում է պահպանվում աշխատողի աշխատատեղը ու պաշտոնը և ինչքան ժամանակով (նշեմ, որ աշխատողը արդեն 140 օր չի ներկայանում աշխատանքի՝ անաշխատունակության պատճառով):
Կանխավ շնորհակալություն:

Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը
Աղավնի.
Բարև ձեզ: Ես 2019 թվականի հուլիսի 1-ին ներկայացրել եմ իմ հիմնարկ տեղեկանք, բյուլետեն, որպեսզի ինձ տրամադրեն հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Հրամանս պատրաստ է եղել հուլիսի 3-ից, սակայն մինչ օրս հաշվապահությունը փոխանցում չի արել։ Կասե՞ք՝ քանի օրում է պարտավոր գործատուն գումարը փոխանցել։

Երբ աշխատողը ներկայացնում է անաշխատունակության թերթիկ
Անուշ.
Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել՝ երբ են տալիս հրաման, երբ աշխատողը ներկայացնում է հիվանդության թերթիկ:

Արձակուրդային հաշվարկելիս
Անահիտ.
Բարև ձեզ: Ստացված անաշխատունակության գումարը մտնու՞մ է արձակուրդ հաշվարկելիս:
Վերջին մեկնաբանություններ