Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում.
Հիվանդության նպաստի դեպքում ինչ պահումներ են արվում, և եթե եկամտահարկ պահվում է, ապա խնդրում եմ ասեք` ինչ կարգով:
Նախապես շնորհակալ եմ:
Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում` աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայիսի 3-27-ի համար, հետո նորից հիվանդացել է և մայիսի 31-ից կրկին ներկայացնելու է անաշխատունակության թերթիկ, ինչպես հաշվարկեմ նրա աշխատավարձը և հիվանդ. նպաստը(գրեք հաշվարկը), երբ վճարեմ և մայիսի սոցի հաշվետվ. մեջ ինչպես դա ներկայացնեմ:Նախապես շնորհակալություն:
Հարգելի կոլեգաներ, մեր ընկերության աշխատակիցը մայիս ամսվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, 03.05-31.05: Նրա միջին ամսական աշխատավարձը՝ 70 000 դրամ է: Խնդրում եմ, հուշեք, թե ինչպե՞ս պետք է հաշվարկվի նրա աշխատավարձը և նպաստը, կանխավ շնորհակալություն:
Հարգելի հաշվապահներ,օգոստոսից պետք է ներկայացնեմ անաշխատունակության թերթիկ 140 օրվա(70 նախածննդյան և հետծննդյան 70օր),աշխատավարձս կազմում է 60,000.00 դրամ,խնդրում եմ գրել թե ինչքան կկազմի իմ գումարը վերջնական և արդյոք ճիշտ է արձակուրդ վերցնել դեկրետից 1 ամիս առաջ
Կանխավ շնորհակալ եմ
Աշխատանքային օրենսգրքի 195 հոդված 2-րդ պարբերության վերտառությամբ.
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու Կարդալ ավելին “Աշխատանքային օրենսգրքի 195 հոդված, 2-րդ պարբերություն”→
Բարև Ձեզ: Ես էսպիսի մի հարց ունեմ: Ես 4 օրացույցային օր արձակուրդ եմ գնացել ու ինձ էս տարվա մեջ մնացել է 28 օր, որը ես գնալու եմ օգոստոսին, ինձ կասեք ոնց է հաշվարկվում այդ արձակուրդայինը, վերջին 12 ամիսների միջինով? բայց ես վերջին 6 ամիսների 2 ամսիսներին չեմ ստացել լրիվ աշխատավարձ, դե մի անգամ արձակուդ մի անգամ ել 3 օր անաշխատունակություն: Այդ ամիսները հաշվարկվում են միջինի համար թե ոչ?
Հարգելի հաշվապահներ: Ես նախկինում բարձրացրել էի այս հարցը, սակայն մի քանի հարց կրկին առաջանում է ինձ մոտ:
Աշխատակցուհիս ներկայացրել է ինձ անաշխատունակության թերթիկը: Սակայն պոլիկլինիկայում չեն համաձայնվել տալ 70 օր մինչեւ ծննդյան, այլ միանգամից 140 օրվա համար են գրել թերթիկը:
Բյուլետենի գումարը կազմում է 161,1հազ.դրամ: Ամսական սոց եմ վճարում 135,5:
Ինչպես եմ վարվում?
1. Տալիս եմ հրաման 140 օրվա համար;
2. Հաշվարկում եւ վճարում եմ 161.1հազ. դրամը;
Ինչ հերթական գործողություններ պետք է կատարեմ?
Ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնեմ սոցապ (բյուլետենը հաշված է 27.04.10-13.09.10):Եվ միայն սոցապ արդյոք?
Օգնեք հասկանամ ինչ հերթական գործողություններ կատարեմ որ ամեն ինչ ճիշտ լինի եւ որ 161.1-135.5 տարբերությունն էլ հետ հաշվանցեն իմ հաշվետվությունների հիման վրա:
Հղի կինը անաշխատունակության թերթիկը ստանալուց 2օր անց կորցրել եր : Այն գտել է մեկ տարի անց,խնդրում եմ օգնել այս հարցում: Կարելի է մեկ տարի անց ներկայացնել թերթիկը հարկային տեսչություն:
Նախորոք շհնորհակալ եմ
Հարգելի հաշվապահներ…
Հարցս հետեւյալն է,եթե ունեմ անաշխատունակության թերթիկ 12 օրվա համար,աշխատում եմ X հաստատությունում 2003 թ-ի հունվարից,ինչպես է հաշվարկվելու այդ օրերի գումարը 230,000.00(առանց պահումների) դրամ աշխատավարձի դեպքում
Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05
Վերջին մեկնաբանություններ