Tag: աշխատաժամանակ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին

Ա.Ս. Ողջույն: Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի վերաբերյալ

Նաիրա. Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը աշխատել որոշ աշխատողների համար հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթով, և արդյո՞ք այդ հարցը պետք է կարգավորվի գործատուի ներքին իրավական ակտով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատ գրաֆիկով աշխատանքի ձևակերպում

Գագիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման վերաբերյալ

Սիրուշ. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ի միակ աշխատողը տնօրենն է, արդյո՞ք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) պետք է լրացնել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Լուսինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) ձևը պարտադիր վարելու՞ ենք, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արման. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված. 1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար: 2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր

Մերի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր, որոնք աշխատում են շաբաթը 6 օր, ընդ որում` նրանցից մեկի համար հանգստյան օր է համարվում չորեքշաբթին, մյուսի համար` հինգշաբթին: Կարո՞ղ եմ արդյոք ես հաշվարկային տեղեկագրում լրացնել իրենց համար բոլոր 6 օրերը 8 ժամ, ստացվում է շաբաթական 48 ժամ, վճարել նորմալ սահմանված աշխատավարձ, և միայն տոնական ու հիշատակի օրերին աշխատածի համար վճարեմ օրեկանի կրկնակիի չափով: Խախտում արած չե՞մ լինի արդյոք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Խոհարարի աշխատաժամանակի հետ կապված

Janna. Հարգելի հաշվապահներ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքել, անչափ շնորհակալ կլինեմ: Ուրեմն այսպես, օրենքի սահմաններում կլինի՞ արդյոք, եթե օրինակ խոհարարը յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի աշխատի ժամը 11.00-24.00-ը, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ օրերին 11.00-18.00-ն, իսկ կիրակի և երկուշաբթի օրերը լինի հանգստում: Իմ հաշվարկով նա շաբաթական աշխատում է 34 ժամ, ու 11.00-24.00-ն չի հաշվարկվում որպես արտաժամյա աշխատանք, ու նաև չի էլ վճարվում: Սպասում եմ ձեր արձագանքներին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի

Քնարիկ. Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի: Ինչպե՞ս վարվել շաբաթ օրվա հետ փոխարինվող ոչ աշխատանքային օրերի հետ, եթե առանց այդ էլ շաբաթ օրը աշխատում ենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հայտարարված ոչ աշխատանքային օրեր

Լիանա. Ո՞վ կհուշի` արդյոք կա 2012թ.-ի ոչ աշխատանքային հայտարարված տոն օրերի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, հատկապես երբ մեռելոց երկուշաբթիները փոխարինվում են շաբաթով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակը չնորմավորված լինելու դեպքում

Աստղիկ. Խնդրում եմ ասեք` կարող եմ գլխավոր հաշվապահի աշխատանքային պայմանագրում և հրամանում գրել "աշխատաժամանակը չնորմավորված": Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի լրացում

Կարինե. Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի վերաբերյալ

Anna. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Աշխատանքային պայմանագրերում նշված է, որ աշխատողը շաբաթական աշխատում է 40 ժամ, սակայն տաբելը լրացնելիս ամսվա մեջ կա մի շաբաթ, որ 30 ժամ է (օրը մեջ են աշխատում, օրական 10 ժամ), դա խախտու՞մ է: Նախօրոք շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անցում վեցօրյա աշխատանքային շաբաթի

aaa. Կխնդրեի պատասխանեիք հետևյալ հարցիս: Եթե ուզում ենք անցնել 6-օրյա աշխատանքային շաբաթի, ասենք` նոյեմբերի 01-ից, արդյո՞ք հրամանը պետք է տրվի 2 ամիս առաջ ժամկետով, ինպես որ ծանուցումները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Anahit. Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը մեզ մոտ աշխատում է համատեղության կարգով: Կարո՞ղ եք ասել` ինչպես լրացնեմ տեղեկագրում նրա հաճախելիությունը: Մեր բոլոր աշխատակիցների համար լրացնում եմ 8 ժամ, իրեն ինչպե՞ս պետք է լրացնեմ: Նախապես շնորհակալություն: