
Աշխատավարձի հետ կապված
Սուրեն.
Հարգելի հաշվապահներ, իրավաբաններ, շատ կարևոր մի հարց ինձ համար. խնդրում եմ ասեք, թե աշխ. օրենսգրքում ասվու՞մ է, որ աշխատավարձը վաղեմության ժամկետ չունի: Արդյո՞ք ամենամյա արձակուրդը աշխատավարձ է: Ըստ իմ տրամաբանության դա այդպես է, սակայն ո՞ր օրենքով, կառ. որոշումով կամ իրավական ակտով է այդ ամենը սահմանվում: Խնդրում եմ ստույգ պատասխան իմանալու դեպքում գրել միայն surentsati շնիկ gmail.com կամ զանգահարել 098344389 հեռ. համարին : Ստույգ պատասխանի դեպքում տեղեկատվություն տրամադրողին պարգև 5000 դրամ, առանց կատակի և մինչև 2010 հունվարի 15-ը: Կանխավ շնորհակալություն ուշադրության համար:

ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն
Աշոտ.
Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց.
ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է:
Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է:
Հարգանքներով

Փոփոխություններ բյուլետենի հաշվարկի մեջ
Նարինե.
Բարև ձեզ,
Լսել եմ, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բյուլետենի հաշվարկի մեջ կամ ունենալու են, եթե կոլեգաներից տեղյակ են, խնդրում եմ գրել:
Կանխավ շնորակալ եմ:

Քանի՞ օրինակից են գրում հրամանը
Սուսաննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, այսքան փոփոխություններից հետո հրամաններից քաղվածք կա՞, եթե ոչ, ապա քանի՞ օրինակից են գրում հրամանը:

Իրավական ակտի ձև
Իրինա.
Խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքային օրենսգրքի մեջ տեղ գտած, աշխատանքային պայմանագրին կից ներկայացվող իրավական ակտի ձևը:

Անհատական իրավական ակտ
Anna.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ էլ անհատական իրավական ակտի օրինակ ուղարկել: Ես սկսնակ եմ, եթե կարելի է, աջակցեք: lyly23 շնիկ rambler.ru, անչափ շնորհակալ եմ:

ՀՀ ԱՕ-ի 115-րդ հոդված
Աստղիկ.
Բարև Ձեզ,
ՀՀ ԱՕ-ի 115-րդ հոդվածում նախատեսված ծանուցման օրերը հաշվարկվում են աշխատանքային, թե օրացուցային օրերով: Խնդրում եմ օգնել: Այն շատ շտապ է:

Աշխատանքային պայմանագիր
Միքայել.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ուղարկել փոփոխված աշխատանքային պայմանագիր, որը համապատասխանում է արդեն փոփոխված ՀՀ Աշխատանքային Օրենսգրքին:

Աշխատանքից ազատում
Համլետ.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. աշխատանքային օրենսգիրքը թու՞յլ տալիս է պահակային ծառայողին ազատել աշխատանքից այն դեպքում, երբ վերացել է տվյալ տարածքում պահակության անհրաժեշտությունը:

Կազմակերպությունը աշխատում է հնգօրյա ռեժիմով
Gayane.
Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ:
Խնդրում եմ օգնեք սկսնակիս հետևյալ հարցով: Մեր կազմակերպությունը աշխատում է հինգ օրյա ռեժիմով, աշխատողը գնացել է 2010թ-ի հերթական արձակուրդ, նրա տարեկան ստացած գումարը կազմում է ընդամենը 877000դրամ, ինչպե՞ս եմ հաշվարկելու, գարծակիցը 21-ով թե 30.4-ով: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է կատարվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարումը
Արթուր.
Ինչպե՞ս է կատարվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարումը, եթե աշխատողը վարձատրվում է ժամավճարով: Ունենք, ենթադրենք, 10 օր պարապուրդ, համապատասխանաբար 70 ժամ, իսկ ժամային դրույքաչափը պայմանագրով 250 դրամ է: Խնդրում եմ մեկնաբանեք ԱՕ 186-ի 1-ին կետը, մասնավորաբար` միջին ժամային դրույքաչափը, և ինչպես է այդ արժեքը որոշվում:

Անհատական իրավական ակտի օրինակ
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, եթե շատ խնդրեմ, ինձ կուղարկե՞ք անհատական իրավական ակտի օրինակ ohanyanlus1 շնիկ rambler.ru
Կանխավ շատ շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ շատ շտապ օգնել մեկ հարցում:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 1 տարի առաջ (հին Աշխ. օրենսգրքի համաձայն): Հունիս ամսին ներկայացրել է տեղեկանք հղիության մասին, հոկտեմբերին նրան ծանուցել են 10 օր առաջ, որ պայմանագիրը լրանալու պատճառով լուծում են այն նոյեմբերի 1-ից, նշելով, որ 114 հոդվածը ՆՈՐ ԱՕ վերաբերվում է գործատուի ցանկությամբ աշխ. պայմանագիրը լուծելու արգելքին, և ոչ պայմ. ժամկետը լրանալուն: Թե ինչու են կնքել որոշակի ժամկետով պայմանագիր, դա այլ խնդիր է, ըստ ինձ նույնպես անհիմն: Փաստորեն հղի կինը լրիվ անպաշտպան է համաձայն նոր ԱՕ: Հարցս հետևյալն է` արդյոք ես կարող եմ հիմնվել ԱՕ 84.1 հոդվածի 2 կետինˋ պնդելով, որ նոր օրենքը նվազ բարենպաստ պայման է առաջարկում հին պայմ. կնքած աշխատողին, և ասել, որ ՀԻՆ ԱՕ 117 հոդվածը "Հղի կնոջ երաշխիքները..." ավելի բարենպաստ էին, հետևաբար պահպանում են ուժը տվյալ պարագայում: Նշեմ, որ դեկրետ գնալուն մնացել են հաշված օրեր:
Փորձենք միասին օրենքով օգնենք հղի կնոջը ստանալ իր վաստակած գումարները:

ԱՕ փոփոխությունների հետ կապված
Sona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ԱՕ փոփոխություններից հետո արդյոք անհրաժեշտություն կա մինչև փոփոխությունները գրանցված աշխատակիցներին հրաման տալ և գրանցել հրամանագրքում: Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկ անելիս
Անի.
Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է ապրիլի 15-ից օգոստոսի 10-ը: Վերջնահաշվարկ անելիս արձակուրդային օրերը հաշվելու եմ նո՞ր ԱՕ-ով, թե մինչև օգոստոս ամիսը բաժին ընկնող օրերինը հնով, իսկ օգոստոսինը նորով:

Գրանցամատյանի արխիվացում
Լալա Շաբոյան.
Խնդրում եմ պատասխանել, թե աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի արխիվացման հրամանի համար ՀՀ ԱՕ ո՞ր հոդվածը պետք է որպես հիմք ընդունել:
Կանխավ շնորհակալ եմ:

ԱՕ փոփոխություններ
Кристина.
Բարև Ձեզ, կարող եք ասել, թե 2010թ. ո՞ր ամսից և ամսի քանիսի՞ց է սկսել գործել նոր աշխատանքային օրենսգիրքը և արդյոք 2007 և 2008թթ. չօդտագորված արձակուրդների հաշվարկը կատարվելու է նոր գործող օրենսդրությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:

Տոնական և հիշատակի օրեր
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ,
համաձայն ԱՕ փոփոխությունների "Հոդված 156. ՀՀ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը սահմանվում են օրենքով:"
Վերջերս գտա "ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ" Ընդունման ամսաթիվը 24.06.2001, որում ոչ աշխատանքային օրերի ցանկը փոքր ինչ տարբերվում է նախկին ԱՕ տրված ցանկից: Արդյոք ԱՕ 156 հոդվածը հղում է կատարում հենց այդ օրենքին, թե կան նաև այլ տարբերակներ: :)

Աշխատանքի ընդունում
Անի.
Խնդրում եմ ինձ ասեք, եթե աշխատանքային պայմանագիր այսուհետ կարող ենք չկնքել, ուրեմն հրամանի մի օրինակ անպայման պետք է տանք աշխատողին, հրամանի մեջ էլ պետք է անպայման լինի աշխատողի ստորագրությունը. հակառակ դեպքում աշխատողը փաստացի ապացույց չունի, որ աշխատում է տվյալ հիմնարկում: Հրամանի ձևը փաստորեն պե՞տք է փոխել ու մի օրինակ տալ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվեմ:

Արդյո՞ք խախտում է համարվում
Նանուլ.
Խնդրում եմ պատասխանեք ..... Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում:
Վերջին մեկնաբանություններ