Tag: հաշվապահ

“Ալֆա-Ֆարմ” ՓԲԸ

Ընկերություն` “Ալֆա-Ֆարմ” ՓԲԸ
Հասցե` Շիրակի 1/68
Հեռախոս` 060700500 ներքին 116
Էլ. փոստ` hr շնիկ alfapharm.am
Թափուր աշխատատեղ` ՀԱՇՎԱՊԱՀ
Աշխատանքի նկարագրություն` «Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը փնտրում է հետևողական և ճշտապահ հաշվապահի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին: Աշխատանքային պարտականություններ • Գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերը և տեղափոխման փաստաթղթերը ձևակերպել ծրագրային բազաներում, • Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները, • Իրականացնել աշխատավարձի հաշվարկ և կազմել վճարման հանձնարարագրերը, • Մուտքագրել ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները, • Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը, • Իրականացնել ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների , դրանց շարժերի հետ կապված գործառնությունների արտացոլումը, • Մասնակցել ընկերության գույքագրման աշխատանքներին, • Ծրագրային բազաներ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները, • Ներկայացնել հաստատման հաշվարկած վճարաթերթիկները և այլ վճարային փաստաթղթերը, • Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերը, • Կազմել և ներկայացնել հաստատման դրամարկղային փաստաթղթերը, • Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին, • Կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ: Պահանջվող հմտություններ • Հաշվապահական, ֆինանսական կամ ֆիզիկամաթեմաթիկակական բարձրագույն կրթություն, • Հաշվապահական կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ, • Հաշվապահական ստանդարտների իմացություն, • ՀԾ, 1C, E-invoicing, ՀԾ-Internet bank, ՀԾ-Client-bank և այլ հարակից հաշվապահական ծրագրերի իմացություն, • Microsoft Office փաթեթի իմացություն, • Վերլուծական մտածողություն, հաղորդակցման հմտություններ, • Համակարգվածություն, ուշադրություն և պատասխանատվություն, • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն, • Խնդիրների լուծման և ինքնակատարելագործման ունակություն: “Ալֆա-Ֆարմ” ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է՝ • կայուն աշխատանք, • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա, • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ: Համապատասխան թեկնածուները կարող են լրացնել կայքում կցված դիմում/հայտը կամ ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr շնիկ alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով “Հաշվապահ”: Ուղարկված բոլոր ինքնակենսագրականների գաղտնիությունը երաշխավորվում է:

Աթենք ՍՊԸ

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ
Հասցե՝ Ծարավ Աղբյուրի 59/1
Հեռախոս՝ 060434303 (ներքին՝ 810, 845)
Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ (վաճառքների հաշվառում, գնումների հաշվառում, հարկային հաշվառում)
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահի պարտականությունները՝ • Հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում • Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում • Հիմնական միջոցների, ապրանքների, ինքնարժեքի հաշվառում և վաճառքների հաշվառում • Համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում:
Պահանջները՝ • Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն • Մասնագիտական գիտելիքներ՝ ձևակերպում, ստանդարտներ • Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է • MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
Դիմելու կարգը՝ ինքնակենսագրություններն ուղարկել hr շնիկ atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով:
Աշխատավարձ՝ Մրցակցային

Yeremyan Projects

Ընկերություն` Yeremyan Projects
Հասցե` Երևան, Տերյան փող., 8 շենք
Հեռախոս` +374 10 605060, +374 11508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` – Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն – Ճշտապահություն, ազնվություն – Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն – Պահեստի վարում – Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում – Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում – Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում Ինքնակենսագրությունները ուղարկել hr@yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք. Հավելյալ Տեղեկություններ – Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա – Աշխատավարձ՝ 80.000–100.000 դր.
Աշխատավարձ` 80 000 – 100 000 AMD

Yeremyan Projects

Ընկերություն` Yeremyan Projects
Հասցե` Երևան, Տերյան փող., 8 շենք
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր. • Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, • Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները. • Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանելիությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ. • Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը • Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն կրթություն • MS Office փաթեթի /մասնավորապես Excel/ գերազանց իմացություն, • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Սթրեսակայունություն • Պատասխանատվության զգացում • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Menu.am

Ընկերություն` Menu.am
Էլ. փոստ` hr շնիկ menu.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, 5 տարվա փորձ որպես գլխավոր հաշվապահ, ՀՀ հարկային օրենսդրության լավ իմացություն, ՀԾ փաթեթի աշխատանքային փորձ, MS Excel լավ իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն: Փորձը ոլորտում (սնունդ, ռեստորան, առաքումներ) կդիտարկվի որպես առավելություն: Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ռեզյումեները ուղարկել hr շնիկ menu.am հասցեին

Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրներ

Mariam.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով:

Աթենք ՍՊԸ

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան
Հեռախոս՝ 010629100
Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում
– Հաշվապահական տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն, արդյունքների և դիտարկումների համակարգված ներկայացում
– Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում
– Հիմնական միջոցների, ապրանքների և ինքնարժեքի հաշվառում
– Համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում
– Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում
– Վերլուծական մտածողություն
– Ժամանակի կառավարման ունակություն:
Պահանջներ՝
– Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն
– Մասնագիտական գիտելիքներ՝ ձևակերպում, ստանդարտներ
– Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
– MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն
– Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Աշխատավարձ՝ Մրցակցային

Տանժեռ

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան 7-11
Հեռախոս` 275310,091291892, 077 291892
Էլ. փոստ` info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ տպարանում:
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահ տպարանում: Պարտականությունները՝ հաշվապահության վարում, հաշվետվությունների կազմում: Պահանջները՝ կին 30-45 տարեկան, բարձրագույն տնտեսագիտական կրթություն, համակարգչային գիտելիքները՝ MS Office, առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձը` 120 000 – 150 000 դրամ առձեռն (հարցազրույցի արդյունքից ելնելով):

Կարաս ազգային սննդի ցանց

Ընկերություն` Կարաս ազգային սննդի ցանց
Հասցե` ք. Երևան
Հեռախոս` 091 01 08 66, 096 32 53 55
Էլ. փոստ` hr շնիկ karas.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` -Վարել ընկերության ներքին հաշվապահությունը – Համակարգել ներքին և արտաքին գործարքների մուտքագրված, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը -Հաշվապահական ձևակերպումների իրականացում -Դրամական միջոցների հաշվառման ապահովում
Այլ նշումներ` Պահանջվող հմտություններ – Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում – Հարկային օրենդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն -Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում -Հաշվապահական ծրագրերի իմացություն 1 C, ՀԾ, e-invoicing -Բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություններ: Տվյալ հաստիքին դիմելու համար ուղարկեք Ձեր իքնակենսագրականները hr շնիկ karas.am կայքին , թեմա դաշտում նշելով ՛՛Հաշվապահ՛՛: Հարգանքով, Կարաս ազգային սննդի ցանց Հեռ.՝ 091 01 08 66 ; 096 32 53 55

IMEX GROUP Co. LTD

Ընկերություն` IMEX GROUP Co. LTD
Հասցե` ք Երևան, Թբիլիսյան խճ. 25
Հեռախոս` 055507807
Էլ. փոստ` careers շնիկ imexgroup.am
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Փնտրում ենք հաշվապահի, լրիվ դրույքով, աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատավարձ` 150 000

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 010-52-24-90 (206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվապահի (մինչև 40տարեկան) ՀԾ-Հաշվապահ7 ծրագրի իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Պահեստի շարժի ձևակերպում (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք) և վերահսկում; -Աշխատավարձի հաշվարկում; -e-Invoicing ծրագրով աշխատելու ունակություն; -Հիմնական միջոցների հաշվառում; -Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում; -Ներմուծումների ձևակերպում; -Գույքագրումներին մասնակցություն և արդյուքների հաշվապահական ձևակերպում; – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում: Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ7, e-Invoicing ; -Հաշվային պլանով աշխատելու ունակություն; -Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (ցանկալի է) – Կրթությունը՝ բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական); -Թիմում աշխատելու ունակություն, աշխատասիրություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն: Աշխատավարձը՝ պայմանագրային: Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:
Աշխատավարձ` Պայմանագրային

Իքս-Արթ ՍՊԸ

Ընկերություն` Իքս-Արթ ՍՊԸ
Հասցե` Սարյան 4/5
Հեռախոս` 093327964
Էլ. փոստ` a.parsamyan շնիկ x-art.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ, հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվող որակավորումներ • Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ: • • ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի խորը իմացություն: • ՀԾ հաշվապահ և E-invoicing ծրագրերի իմացություն • Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն: •Իգական Սեռ • Անգլերենի և Ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն: • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին: • Թիմային աշխատելու ունակություն: Պարտականություններ Հաշապահական և հարկային հաշվառման վարում, • Հաշվետվությունների վերլուծում, կազմում և ներկայացում, • Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, • Հաշվապահական ձևակերպումների իրականացում, • Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում, • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ, • Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում, • Ներքին հաշվետվությունների կազմում: • Ֆինանսական վերլուծության միջոցների տիրապետում, • Բյուջեի պլանավորում և վերահսկում

“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

Ընկերություն` “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս` 238002, 093 727355, 099 727355, 055 727354
Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության գործունեություն: Արտադրություն, վաճառք Պահանջներ: Սեռ՝ իգական, տարիք՝ մինչև 30, բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ: Տիրապետել 1C և Excel ծրագրերին: Պարտականություններ: -Ապրանքների մուտքագրում, տեղափոխում, դուրս գրում: -Հաշվետվությունների կազմում: Աշխատանքային գրաֆիկ: 6-օրյա, ժամերը՝ 09:00-18:00, շաբաթ օրը՝ 09:00-15:30:
Աշխատավարձ` 170 000 դրամ
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355 (երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ օրը` 10:00-17:00): Էլ. հասցե gortsbolorin շնիկ gmail.com

ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ ՍՊԸ

Ընկերություն` ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ ՍՊԸ
Էլ. փոստ` info շնիկ sa-mining.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Լեզուների իմացություն · Հայերեն· Ռուսերեն · Անգլերեն, Համակարգչի իմացություն · Windows · Microsoft office · Հայկական ծրագրեր (Հաշվապահ 7, առևտուր 7, ինտերնետ բանկ) · Internet Browser-ներ
Այլ նշումներ` Աշխատանքային փորձը պարտադիր է

Փրոֆթաքս ՍՊԸ (ProfTax LLC)

Ընկերություն` Փրոֆթաքս ՍՊԸ (ProfTax LLC)
Հասցե` Երևան, Արշակունյաց 49-23
Էլ. փոստ` info շնիկ proftax.am
Թափուր աշխատատեղ` Փորձառու հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` “ProfTax” հաշվապահական ընկերությանն անհրաժեշտ է փորձառու հաշվապահ: Աշխատանքի պայմաններ՝ մշտական Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք Գտնվելու վայրը՝ Երևան ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. • Հաշապահական և հարկային հաշվառման վարում, • Հաշվետվությունների վերլուծում, կազմում և ներկայացում, • Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, • Հաշվապահական ձևակերպումների իրականացում, • Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում, • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ, • Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում, • Ներքին հաշվետվությունների կազմում: • Ֆինանսական վերլուծության միջոցների տիրապետում, • Բյուջեի պլանավորում և վերահսկում ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ. • Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ: • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում: • ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի խորը իմացություն: • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն: 1C ծրագրի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն: • Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն: • Անգլերենի իմացություն: Ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն: • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին: • Թիմային աշխատելու ունակություն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ. Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները (CV) info շնիկ proftax.am էլեկտրոնային հասցեին` PDF ֆորմատով: Նամակի բովանդակություն տողում (Subject line) նշել միայն հաստիքի անվանումը (Accountant): Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Այլ նշումներ` ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ProfTax ընկերությունը ավելի քան 10 տարի է, ինչ մասնագիտանում է ֆինանսական, հաշվապահական և հարկային ծառայությունների մատուցման բնագավառներում՝ ակտիվորեն համագործակցելով ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների հետ: Ընկերության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղմամբ…

“Տրանս-Տարա” ՍՊԸ

Ընկերություն` “Տրանս-Տարա” ՍՊԸ
Հասցե` ք․ Երևան, Գյուլիքեխվյան 9-17
Հեռախոս` 099091009
Էլ. փոստ` mur.ashot շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման վարում և հաշվապահական ստանդարտների իմացություն։ ՀԾ “Հանրային հատված” իմացություն կդիտարկվի որպես առավելություն
Աշխատավարձ` 200 000 դրամ
Այլ նշումներ` Աշխատանքային ժամերը` 9.00-18.00, երկուշաբթիից-ուրբաթ։

Ներմուծող ՍՊԸ

Ընկերություն` Ներմուծող ՍՊԸ
Հեռախոս` 091336361
Էլ. փոստ` armpost07 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատավարձ` 220 000

Միկշին

Ընկերություն` Միկշին
Հասցե` Ադոնց 8
Հեռախոս` 077683633
Էլ. փոստ` hr շնիկ mikshin.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ, ով կվարի համապատասխան ստորաբաժանման հաշվապահական հաշվառումը:
Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV hr շնիկ mikshin.am էլ. հասցեին:

ՋԻ ՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Ընկերություն` ՋԻ ՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ
Հասցե` Սևանի 116/8
Հեռախոս` 095440370
Էլ. փոստ` businesstechnic շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվապահ, գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կա թափուր հաստիք՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հաշվապահական և հարկային խորհրդատվական ընկերությունում. 1.հաշվետար օպերատորի՝80-120 հազար դրամ աշխատավարձով 2.Հաշվապահի ՝150-200 հազար դրամ աշխատավարձով 3.Գլխավոր հաշվապահի՝ 250-300 հազար դրամ աշխատավարձով Բոլոր դեպքերում պարտադիր է 1C-ի գերազանց իմացությունը: Արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի գործ կատարելու հմտությունը: Հարկային և հարակից օրենսդրության համապատասխանաբար բավարար, լավ, գերազանց իմացությունը: Ապահովում ենք լիարժեք ծանրաբեռնվածություն երկուշաբթի-ուրբաթ 9.30-ից 18.00: Աշխատանքի ծավալի ավելացման զուգընթաց աշխատավարձի կայուն աճը երաշխավորվում է: Բոլոր ցանկացողները կարող են CV-ին ուղարկել businesstechnic շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարել 095.440370 Լիլիթի
Աշխատավարձ` 80-ից 300 հազար

ՖԻՆԼԵՔՍ ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերություն

Ընկերություն` ՖԻՆԼԵՔՍ ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերություն
Հասցե` ՀՀ. ք. Երևան 0033, Հ. Հակոբյան 3, 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,(Մերգելյան կլաստեր)
Հեռախոս` +37460 506080
Էլ. փոստ` hr շնիկ finlex.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ընդունում և հսկողություն; Հաճախորդ կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում; Ֆինանսական վերլուծությունների իրականացում; Ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմում; Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում: Հաշվապահական հաշվառման, տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի և այլ հարակից ոլորտի որակավորում; Փորձը տվյալ ոլորտում ցանկալի է; Համակարգչային հմտություններ (MS office փաթեթ), ՀԾ; ՀՀ հարկային օրենսդրության և միջազգային հաշվապահական չափորոշիչների (IFRS) իմացություն; Զարգացած տրամաբանություն և անալիտիկ մտածելակերպ; Մանրուքների նկատմամբ ուշադրություն:
Այլ նշումներ` Բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին. hr շնիկ finlex.am : Նամակի թեմա (subject) տողում հարկավոր է նշել պաշտոնի անվանումը` “Accountant”: