Մերի, բարև Ձեզ: Քանի որ զբաղվում է մանրածախ առևտրով, ապա պետք է որ ունենա կանխիկով գործառույթներ: Եթե կան կանխիկով գործառույթներ, ապա դրամարկղի գիրքը պարտադիր է: Բացի դրանից կան նաև մուտքերի և առաքումների գրքեր, որոնք, նորից ելնելով Ա/Ձ-ի կատարվող գործունեության բնույթից, կարող է անհրաժեշտ լինեն: Խորհուրդ կտամ դիմել Ձեր տարածքային հարկային տեսչություն. նմանատիպ հարցերում պատասխանը ավելի նպատակային է հենց տեսչությունից ճշտել:
Հայկ
Հյուր
15 տարի առաջ
Ոչ:
Աննա
Հյուր
15 տարի առաջ
ԱՁ-ն դրամարկղի գիրք օրենքով չունի, մնացած գրքերի առումով ես Ալբերտի հետ համաձայն եմ, դիմեք ՀՏ:
Գրիգոր
Հյուր
15 տարի առաջ
Ալբերտ ջան, դրամարկղի գիրքը Ա/Ձ-ի համար պարտադիր չէ, այ հդմ-ն՝ այո: Մերի ջան, Ձեզ հարկավոր է ընդամենը առաքման գիրք, եթե իհարկե լինելու է նաև մեծածախ առևտուր:
"ՀԱԿՏԷԴ" հաշվապահական ընկերություն
Հյուր
15 տարի առաջ
Էլ. փոստի հասցե՝ armenian.accountants շնիկ gmail.com
Ռաֆայել
Հյուր
15 տարի առաջ
Մերի ջան, ես հարգում եմ Ալբերտի աշխատանքը, ով փորձում է օգնել Ձեզ, բայց, Անհատ ձեռներեցի մասին ՀՀ օրենքի համաձայն, ԱՁ-ն դրամարկղի գիրք չունի, հետևաբար Ձեզ դրամարկղի գիրք հարկավոր չէ: Մանրածախ առևտրի համար պետք է ունենալ ՀՏ-ի կողմից հաստատված հսկիչ դրամարկղային մեքենա, և եթե Դուք բավարարում եք ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին և համարվում եք ԱԱՀ չվճարող, ապա Ձեզ ոչ մի գիրք էլ անհրաժեշտ չի:
Նառա
Հյուր
15 տարի առաջ
Ես համամիտ եմ Ռաֆայելի հետ, քանի որ այս դեպքում ուղղակի հարկավոր է ՀԴՄ՝ կնքված հարկային տեսչության կողմից: Ես ինքս ունեմ այդպիսի ձեռնարկատիրական գործունեություն, և ոչ մի գրքի վարում օրենքի կողմից չի պարտադրվում: Ուղղակի հարկավոր է աշխատողների համար վարել աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան:
Թեմուր
Հյուր
15 տարի առաջ
ՀՊԾ-ի պետի տեղակալ Ա.Ալավերդյանը 29.01.2007թ. թիվ 331/2-1 նամակում՝ ուղված տարածքային հարկային տեսչություններին, ասում է, որ դրամարկղային գրքերի վարման կանոնները անհատ ձեռնարկատերերի վրա չեն տարածվում: Եթե Դուք աշխատում եք ԱԱՀ-ով, պետք է անպայման ստանաք ապրանքների առաքման, ինչպես նաև հասույթի գրքեր, իսկ ԱԱՀ-ով չաշխատելու դեպքում ոչ մի գիրք էլ պարտադիր չէ:
Մերի
Հյուր
15 տարի առաջ
Շատ շնորհակալ եմ բոլորից:
Ալբերտ
Հյուր
15 տարի առաջ
Ես էլ եմ շնորհակալ, որ Մերիի հարցին պատասխանողների մեծ մասը իրենց ուշադրությունը ուղել են նաև իմ պատասխանին: Աննա և Ռաֆայել, կուզենայի ձեր ուշադրությունը ուղել նրան, որ Ա/Ձ-ի մասին օրենքում դրամարկղ ունենալ-չունենալու մասին ոչ մի տեղեկություն չկա գրված: Այնտեղ միայն հստակ գրված է հաշվեկշռի մասին: Դրանց նշանակությունը իրարից տարբեր է: Եթե Թեմուրի նշած ՀՊԾ պետի տեղակալի թիվ 331/2-1 նամակից բացի գոյություն ունի որևիցե իրավական ակտ, որում հստակ բացառված է Ա/Ձ-ի դրամարկղ կամ դրամարկղի գիրք չունենալու պայմանը, ապա խնդրում եմ նշել այդ իրավական ակտի ընդունման տարին և համարը, ինչպես նաև՝ տվյալ իրավական ակտը ընդունող մարմնի անվանումը:
Թեմուր
Հյուր
15 տարի առաջ
Բարև, Մերի և Ալբերտ: ԱՁ-ի դրամարկղ չունենալու հիմքը` 26.12.2002թ. ընդունված «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված 1-ին կետ: Իմ կարծիքով՝ այն շարադրված է ոչ պարզ ձևով, բայց ինչ արած:
Ալբերտ
Հյուր
15 տարի առաջ
Բարև Ձեզ, Թեմուր: Եթե բոլոր Ա/Ձ-ները առաջնորդվեն Ձեր կողմից նշված «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով, ապա, այդ կետի համաձայն, կարող են բացի դրամարկղ չունենալուց, չկիրառել նաև նույն օրենքի 6-րդ հոդվածի սահմանափակումները, որոնք վերաբերում են կանխիկ դրամով վճարումներին: Չեմ կարծում, որ հարկային տեսչությունը այդ սահմանափակումները խախտելու դեպքում կբավարարվի Ձեր կողմից նշված «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով և չի կիրառի նույն օրենքի 12-րդ հոդվածի դրույթները:
Թեմուր
Հյուր
15 տարի առաջ
Ալբերտ ջան, բայց ո՞նց կարող է հարկային տեսչությունը պատասխանատվության ենթարկել Ա/Ձ-ին մի օրենքով, որի պահանջները չեն տարածվում նրա վրա: Իսկ կանխիկ դրամով վճարումների սահմանափակումը Ա/Ձ-ի վրա տարածվում է միայն ՀՀ կառավարության 25.08.1998թ. թիվ 525 որոշումով՝ ծախսերի հիմնավորման մասով:
Արման
Հյուր
6 տարի առաջ
Բարև ձեզ: Ա/Ձ-ն փակելու համար գումար պե՞տք է վճարել:
Ա/Ձ-ն լուծարելու դեպքում գումար պետք չէ վճարել, եթե չունեք հարկային որևիցե պարտավորություն կամ այլ պարտավորություններ (գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճար, արտաքին գովազդի վահանակի դիմաց վճար և այլն):
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ Mix (թեստ #27) Վարձակալության ձևակերպումներ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05