Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ-ն ցանկանում է դուրս գրել (դեն նետել) անսարք հիմնական միջոցներ և դրանց դետալները, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել:
Շնորհակալություն:
Եթե ՍՊԸ-ն ցանկանում է դուրս գրել (դեն նետել) անսարք հիմնական միջոցներ և դրանց դետալները, պետք է կազմվի համապատասխան հանձնաժողով, որը կգնահատի ՀՄ-ից մնցորդները, կկազմի եզրակացություն ակտի տեսքով, պայմանագիր կկնքվի աղբի կամ կամ մետաղաընդունման կամ այլ աղբ տեղափոխող կազմակերպության, կամ անհատի հետ, երկկողմանի կստորագրվի տեղափոխման ակտ, կվճարվի այդ տեղափոխողը կամ ոչ ..և վերջ։
Դուրսգրման կամ խոտանման ակտ:
Անհրաժեշտ են ՀՄ ի դուրս գրման ակտ , հանձնաժողովի արձանագրություն՝ 3 հոգի հանձնաժողովի անդամների ստորագրություններով։