Աստղիկ.
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ՀԿ-ն կարո՞ղ է արդյոք կանխիկ գումարով գնում կատարել` 1 միլիոնից ավել գումարի շրջանակներում, կա՞ արդյոք սահմանափակում կանխիկ գնումների մասով ՀԿ-ին։ Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Կանխիկի սահմանափակումները գործում են բոլորի համար, կապ չունի իրավական տեսակը։
Իսկ եթե գնումը բարեգործական նպատակ ունի, կա՞ որևէ տարբերություն։
Ոչ մի տարբերություն չկա, սահմանափակումները բոլորին են վերաբերում:
Նպատակը կապ չունի, եթե գնում է, և եթե այդ գնումը գերազանցում է 300 000 դրամը, ապա պետք է կատարվի անկանխիկ։