ԱՁ համարվել է ԱԱՀ վճարող

Նարե․

Բարի օր։ Փետրվար ամսին բացել եմ ԱՁ, որը զբաղվելու է մազակալների վաճառքով։ Մազակալները ներմուծված էին շատ վաղուց, ուստի ձեռքբերման ոչ մի փաստաթուղթ չունեմ։ Բացի այդ նախատեսում էի միկրոձեռնարկատեր համարվելու հայտարարություն տալ։ Սա տեխնիկական խնդրի պատճառով չէր ներկայացվել, որի համար տուգանք նշանակվեց, և համարվեցի ԱԱՀ վճարվող։ Խնդրում եմ կհուշե՞ք՝ ի՞նչ պետք է անեմ։ Արդյո՞ք պետք է փետրվար ամսվանից սկսած ԱԱՀ հաշվարկ ներկայացնեմ և եթե այո, ապա ինչպե՞ս վարվեմ մինչ այս դուրս գրված “Բ”-ով հաշիվներին։ Արդյո՞ք սրանց 20%-ի մասով ԱԱՀ պետք է վճարեմ։ Շատ շնորհակալ կլինեմ ուղղորդելու համար։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո պետք է հունվար ամսվանից սկսած ԱԱՀ հաշվարկ ներկայացնել,
եթե տարվա ընթացքում դուրս եք գրել կային հաշիվներ, դրանց 20%-ի մասով ԱԱՀ պետք է վճարեք։ 

Նարե

Շնորհակալ եմ արձագանքի համար, խնդրեմ կհուշեք, արդեն դուրս գրված “Բ” ով հաշիվները այդպես պետք է մնան՞ և նոր հաշիվները կարող եմ կրկին “Բ”ով գրել, սակայան ներառել 260 հաշվետվության մեջ։

Tigran

բ հաշիվները գրվում են եթե ԱԱՀ ի 0 ական գրծարքներ եք ունեցել, գործարքներից է կախված, 2 տիպի հաշիվ էլ գրում են ԱԱՀ վճարողները

Nerses

Այո պետք է հարկվեք ԱԱՀ-ով, վճարեք 20 տոկոս հարկ։