Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, արտարժույթի կուրսը ո՞ր օրով հաշվի առնենք՝ փաստաթղթի դուրս գրմա՞ն, թե՞ ծառայության մատուցման։
ՀՕ Հոդված 16.Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ռեզիդենտ ֆիզիկական անձի և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության) միջև կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունը, ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործարքների ճշգրտման արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ անկախ հետագայում այդ գործարքի մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը չեղարկելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ Mix (թեստ #27) Վարձակալության ձևակերպումներ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05
ՀՕ Հոդված 16.Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ռեզիդենտ ֆիզիկական անձի և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության) միջև կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունը, ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործարքների ճշգրտման արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ անկախ հետագայում այդ գործարքի մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը չեղարկելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:
Ալլա ջան, իսկ եթե մի քանի օր անց ցանկանում եմ նայել, օրինակ` դեկտեմբերի 12-ի փոխարժեքը, այդ դեպքում նախորդ օրն ե՞նք գրում:
Փաստաթղթի դուրս գրման օրով պետք է հաշվի առնեք, ԿԲ փոխարժեքների հիման վրա:
Այո, հիմք եք վերցնելու փաստաթղթի դուրս գրման ամսաթիվը, ՀՕ Հոդված 16
Հիմք պետք է ընդունել փաստաթղթի դուրս գրման կուրսը:
Պետք է հաշվի առնել հաշիվ ապրանքագրի դուրս գրման օրվա կուրսը:
Փաստաթղթի դուրս գրման օրով:
Փաստաթղթի դուս գրման օրով:
Փաստաթղթի դուս գրման օրով:
Փաստաթղթի դուրսգրման ամսաթվին համապատասխան Կենտրոնական բանկի կուրսով։
Դուրս գրման օրը: