Բեռնափոխադրումների ծառայությունը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրություն համարվել 2026-ին

Արմեն․

Բարև Ձեզ։ Բեռնափոխադրումների ծառայությունը կարո՞ղ է 2026թ․ հունվարի 1-ից գործել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բեռնափոխադրումների գործունեությունը ինչպես 2025-ին, այնպես էլ 2026-ին կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն, եթե բավարարում է մնացած պայմաններին, սակայն հաշվի առեք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից դուրս գրված հաշիվները հիմք չեն ծախսագրման համար շահութահարկ վճարող կազմակերպությունների մոտ։

Tigran

եթե ապրանքների մատակարարմանկոմիսիայի կամ ապրանքների մատակարարման գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ չեք հանդիսանալու, կարող եք

Vahram

Իսկ եթե միջնորդական ծառայություն եմ մատուցում գնում Վրաստանից բերում եմ ապրանքը և Հայաստանում առաքում եմ մարդկանց տները այս պարագայում ԱԱՀ-ից ազատված գործունեություն է համարվում ?

Tigran

այս պարագայում ԱԱՀ-ից ազատված գործունեություն չի համարվի, քանի որ դա գործակալության պայմանագրով գործնեություն կհամարվի,