Հաշվի դուրսգրում ԱԱՀ-ից ազատված ընկերությանը

Հասմիկ․

Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող ընկերությունը ծառայություն է մատուցում ԱԱՀ-ից ազատված ընկերությանը։ Խնդրում եմ մեկնաբանել, ճի՞շտ է արդյոք, որ Ծառայություն մատուցողը դուրս գրի հաշիվ վավերագիր, գործարքի տեսակը նշելով՝ “ԱԱՀ-ից ազատված”: Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Այո, այս դեպքում անհրաժեշտ է դուրս գրել հաշիվ վավերագիր՝ գործարքի տեսակը նշելով “ԱԱՀ-ից ազատված”։ ԱԱՀ հաշվարկում նույնպես գործարքը պետք է արտացոլվի ԱԱՀ-ից ազատված տողում՝ նշելով համապատասխան հոդվածը։

Հռիփսիկ

Ոչ, եթե դուք ԱԱՀ Վճարող կազմակերպություն եք, իսկ Ձեր կողմից մատուցած ծառայությունը ԱԱՀ-ով հարկվող գործարք , ապա դուք դուրս եք գրելու հարկային հաշիվ: Ձեզ չպետք է հուզի ,թէ Ձեր գնորդը ինչ հարկատեսակով է աշխատում:

Արթուր

Չպետք է հուզի, թե Ձեր գնորդը ինչ հարկատեսակով է աշխատում”-ի մասով համաձայն եմ, սակայն եթե գնորդը ազատված է ԱԱՀ-ից, դրա համար ներկայացնում է նաև հիմնավորող փաստաթղթերը, ապա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր՝ գործարքի տեսակը նշելով “ԱԱՀ-ից ազատված”։

Հասմիկ

Այո, որպես լրացում, նշեմ, որ ունեմ գնորդի կողմից ներկայացված հիմնավորող փաստաթղթեր՝ ԱԱՀ-ից ազատված լինելու մասին։

Tigran

այո, կարող եք, եթե ազատված գործարք է