Հերմինե․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է դուրս գրել հարկային հաշիվ, հանձնել ԱԱՀ հաշվարկ և վճարել ԱԱՀ, եթե գործընկերը միայն այդ պայմանով է համաձայն համագործակցել։ Շահութահարկի դաշտ անցնելու ռիսկ կա։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Չեք կարող։ Ձեր դիմացի կողմը ցանկանում է, որ Դուք համարվեք ԱԱՀ վճարող, եթե համաձայն եք, անհրաժեշտ է ԱԱՀ վճարող համարվելու համար դիմում ներկայացնել էլեկտրոնային եղանակով և անցնել ընդհանուր հարկման դաշտ (բոլոր գործարքների մասով)։ Խորհուրդ կտամ դիմել փորձառու հաշվապահի։