Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ է: Եթե այդ ԱՁ-ով պետք չէր ներմուծում անել, բայց սխալ ենք ցույց տվել, այսինքն` ինքը ներմուծում չուներ, բայց սխալմամբ այդ ԱՁ ներմուծում ենք ցույց տվել, ի՞նչ անենք, ո՞նց 0 ցույց տանք ներմուծումը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Մտեք տաքսերվիսի էջը, տվեք խմբագրել, հայտարարագիրն ու հայտարարությունը հանձնեք 0 ով:
Հարկ, տույժ չի՞ գոյանա:
Ներմուծումը ԵՏՄ-ի՞ց է։
Հարգելի Անի,
խմբագրելով ճշտում ուղարկեք 0-ով, ոչ մի տույժ ու տուգանք էլ չի առաջանա:
Այո, խմբագրեք 0 նշեք: