Ֆիզիկական անձը սահմանված քանակից ավելի ապրանք է ներմուծել

Նելլի․

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձը Ռուսաստանից դեկտեմբեր ամսին սահմանված քանակից ավելի ապրանք է ներմուծել, դեռ ոչ ԵՏՄ ներմուծումն է արել, ոչ էլ որևէ հաշվետվություն ուղարկել։ Խնդրում եմ կհուշե՞ք՝ ի՞նչ հնարավոր տույժ ու տուգանք կարող է առաջանալ, և ի՞նչ հաշվետվություններ անհրաժետ կլինի ուղարկել։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ԵՏՄ ներմուծման հայտարարագիր պիտի ներկայացնի ու ԱԱՀ վճարի,

ՏՍԱ

ԵՏՄ-ից ֆիզ անձով սահմանված քանակից ավել ապրանք ներմուծելու դեպքում առաջանում է պարտավորություն ավել մասի համար հաշվարկել և վճարել ԱԱՀ , հանձնելով ԵՏՄ ներմուծման հայտարարագիր և հայտարարություն, նշեմ նաև որ ինչքան ուշ հանձնեք հաշվետվությունը, այնքան տույժ կպտտվի հաշվարկված ԱԱՀ-ի վրա 0,075%-ի չափով, կգա մի հատ տուգանք 5000 դրամ՝ ուշ հանձնելու համար, մի հատ էլ վարչական 10000 դրամ չհանձնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ 

Նելլի

Բարև Ձեզ ,եթե 1 ամիս անց ենք հանձնել նորից վարչական կգա՞