Հասմիկ․
Բարի օր, հարգելի կոլեգա։ Ա/Ձ, որը աշխատեցնում է մթերայի խանութ, անցել է 115 մլն շրջանառությունը։ Կասե՞ք՝ ի՞նչ կարգավորումներ պետք է անի Ա/Ձ-ն։
- Մնացորդը ի՞նչ եղանակով է փոխանցվում
- Վարելու՞ է դրամարկղային գրիք
- Նույն եռամսյակում ներկայացնու՞մ է շրջ․ հարկի և ԱԱՀ հաշվետվություն
- Ե՞րբ պետք է ներկայացնել 264 Ձևը
- Լրացուցիչ ի՞նչ գործողություն պետք է կատարել



1 Վարելու՞ է դրամարկղային գիրք, այո երբ ԱԱհ համակարգ է անցնում ԱՁ-ն
2 Նույն եռամսյակում ներկայացնու՞մ է շրջ․ հարկի և ԱԱՀ հաշվետվություն, այո,
3 Ե՞րբ պետք է ներկայացնել 264 Ձևը, երբ շեմը անցնեք մյուս օրը,
4 Լրացուցիչ ի՞նչ գործողություն պետք է կատարել, շահութահարկի տարեկան հաշվարկ էլ պիտի ներկայացնեք
Շնորհակալություն Տիգրան։ Որ խնդրեմ կասեք մնացորդները շրջանառության հարկի հաշվետվության 5,11տողի գումարի տասնապատիկը պետք է հիմք ընդունել։
4. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, Օրենսգրքի 258-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ծախսերի գծով չնվազեցված մասը համապատասխանաբար առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով՝ 10-ապատիկի, արտադրական գործունեության մասով՝ 20-ապատիկի, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով՝ 10-ապատիկի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված այլ գործունեության մասով 15-ապատիկի չափով նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից: