Անի․
Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ անձանցից խոտաբույսեր հետագայում դրանք վաճառելու նպատակով, ապա կարո՞ղ է գնման ակտով ձեռք բերել և ազատվել եկամտային հարկի 20 % պարտավորությունից, և այդ իմաստով ի՞նչ տարբերություն կա միակողմանի և երկկողմանի գնման ակտերի միջև։ ՀՕ 150 հոդվածի 13-րդ մասի համաձայն շրջհարկով աշխատող ԱՁ-ն ցանկացած ապրանքի ձեռք բերման ժամանակ է ազատվու՞մ եկամտային հարկի պարտավորությունից։
գնման ակտը լինում է միակողմանի,եթե անձնագրային տնյալները գնման ակտում լրացվում են, ապա ապրանքի ձեռք բերման ժամանակ ազատվում եք եկամտային հարկի պարտավորությունից։
Քանի որ 263 հոդվածի 2 րդ մասի 2րդ կետում նշվում է գյուղատնտեսական արտադրանք և երկրորդային հումք, տարակուսանքի մեջ եմ։Շրջհարկ վճարողը բոլոր տեսակի ապրանքների ձեռք բերման եկամտային հարկից է ազատվում ,եթե ձեռք է բերում ֆիզ անձից և եթե առկա է գնման ակտ?և ֆիզ անձը պետք է ստորագրի գնման ակտը?
Եկամտային հարկի պարտավորությունից ազատվելու համար վաճառողը պետք է ներկայացնի տեղեկանք գյուղապետարանից, որ այդ խոտաբույսերն ինքն է աճեցրել իր հողամասում։ Պետք է կազմել պայմանագիր և գնման ակտ (առայժմ թղթային, քանի դեռ էլեկտրոնային տարբերակը չկա)։
իսկ եթե չկա նման տեղեկանք, ապա ձեռք բերող ԱՁ ն քանի տոկոսով է հարկվում և անհրաժեշտ է արդյոք այդ դեպքում կազմել գնման ակտ, կամ այլ փաստաթուղթ