Անահիտ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ հիմնական միջոցի վաճառքից հետո առաջանու՞մ են ԱԱՀ վերաձևակերպումներ, եթե նախկինում հաշվանցվել է ԱԱՀ և դեռևս ամորտիզացված չէ։
Անահիտ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ հիմնական միջոցի վաճառքից հետո առաջանու՞մ են ԱԱՀ վերաձևակերպումներ, եթե նախկինում հաշվանցվել է ԱԱՀ և դեռևս ամորտիզացված չէ։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

ԱԱՀ-ի վերաձևակերպումների հաշվով նայեք ՀՕ հ.73-ը,
Հիմնական միջոցի վաճառքի համար ԱԱՀ դաշտում աշխատողները դուրս են գրում հարկային հաշիվ՝ նշելով նաև ԱԱհ-ն, անկախ Ձեր նշած հանգամանքի:
Այո, առաջանում է:
Հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի մասով՝
ա. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման
հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցմանտվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օգտագործումը վերագրվել է բացառապես ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,բ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման
հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցմանտվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի և հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցի արտադրյալի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցը կամ ոչ նյութական ակտիվը միաժամանակ վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,գ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման՝ տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օտարումն ԱԱՀ-ով չհարկվող գործարք է: