
Ընկերություն՝ TalentLi Solutions
Հեռախոս՝ +37498240748
Էլ․ փոստ՝ talentli.solutions@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ (Mid-Level Accountant)
Աշխատանքի նկարագրություն՝ Գլխավոր հաշվապահը կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության պատասխանատու մասնագետն է, որը ապահովում է հաշվապահական գործընթացների ամբողջական և ճշգրիտ իրականացումը երկու ՍՊԸ-ների շրջանակում։ Նա համակարգում է հաշվապահական թիմի աշխատանքը, իրականացնում է ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմում ու ներկայացում, վերահսկում դրամական հոսքերը և ապահովում օրենսդրական պահանջներին համապատասխանություն։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝
Ամբողջ դրույք գրասենյակային, Երկուշաբթի – ուրբաթ՝ 10։00–18։00
Շաբաթ՝ 11։00–16։00 (նախատեսվում է միայն սկզբնական շրջանում)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կազմակերպել և վերահսկել հաշվապահական գործընթացները։
- Վերահսկել հաշվետարի աշխատանքը և ապահովել տվյալների ճշգրտությունը։
- Կազմել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ՝ սահմանված ժամկետներում։
- Վերահսկել դրամական հոսքերը, մուտքերն ու ելքերը, ինչպես նաև փաստաթղթաշրջանառությունը։
- Կառավարել հաշվառումը ՀԾ և CRM համակարգերում։
- Համագործակցել հարկային մարմինների, բանկերի և աուդիտորների հետ։
- Վերլուծել ֆինանսական ցուցանիշները և ներկայացնել առաջարկություններ ղեկավարությանը։
- Հետևել օրենսդրական փոփոխություններին և ապահովել դրանց ճիշտ կիրառումը։
- Ըստ անհրաժեշտության՝ իրականացնել նաև հաշվետարական և հաշվապահական գործառույթներ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ` - Բարձրագույն կրթություն՝ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում կամ տնտեսագիտություն։
- Առնվազն 1–3 տարվա փորձ որպես հաշվապահ կամ գլխավոր հաշվապահ։
- ՀԾ ծրագրի գերազանց իմացություն։
- Գործնական փորձ CRM համակարգերի կիրառման մեջ։
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների խորը իմացություն։
- Տուրիստական ոլորտում փորձը դիտվում է որպես առավելություն։
- Բարձր պատասխանատվություն, ճշգրտություն և կազմակերպվածություն։
- Թիմային և ինքնուրույն աշխատանքի ունակություն։
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։
Աշխատավարձ` 300-400հզ (կախված փորձառությունից քննարկելի)


