Հայարփի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Տեղյա՞կ եք արդյոք ակտիվ է 79 ձևի աշխատողի գրանցման հաշվետվության ձևում “ԿՐՃԱՏ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ” դաշտը, թե՞ միայն լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակն են առհասարակ լրացնում։
Շնորհակալություն
Հայարփի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Տեղյա՞կ եք արդյոք ակտիվ է 79 ձևի աշխատողի գրանցման հաշվետվության ձևում “ԿՐՃԱՏ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ” դաշտը, թե՞ միայն լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակն են առհասարակ լրացնում։
Շնորհակալություն
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Կախված է նրանից թե դուք ինչպես եք նախատեսում աշխատողի շաբաթական աշխատաժամանակը:
Շաբաթական 2ից 36 ժամ ամեն աշխատող տարբեր հաճախականությունԵս ուղղակի չեմ հասկանում կրճատի տևողություն ռեժիմը իմ աշխատողներին վերաբերվում է թե՞ ոչ։Ըստ օրենքի անչափահասներն են, գերլարված պայմաններում աշխատողները և վտագավոր պայմաններում աշխատող ները։Էնպես չի՞։Դա հասկանալուց հետո նոր ուզում եմ ժամային տարիֆը սահմանել ւստ գործող սանդղակի
Կրճատ աշխատողների կատեգորիաները սրանք են.
Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է
1) մինչև յոթ տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ.շաբաթական մինչև 24 ժամ.2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ.
3) տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաների համար՝ օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ.
4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար
5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար
շաբաթական մինչև 36 ժամ.6) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:
2. Մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքներում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
Ոչ լրիվ ժամանակով աշխատողներինը սրանք են.
Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է
1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ.
2) աշխատողի պահանջով
կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա.բժշկական եզրակացության հիման վրա.3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով.
4) հաշմանդամի պահանջով
5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:
2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:
3. Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:
Ձեր ուզածը սրանցից որի հետ է կապված,կարդացեք կողմնորոշվեք:
ժամային տարիֆը սահմանելու համար արդեն նայեք նվազագույն աշխատավարձի օրենքով սահմանաված չափերը: ւստ գործող սանդղակի