Մկրտիչ․
Ողջույն, արդյո՞ք հեռավար աշխատանքը, որը դիսպեչերական ծառայություն է մատուցում օտարերկրա վարորդներին բեռնափոխադրման ոլորտում և բրոքեր միջնորդ հանդիսանում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե եկամուտները չեն գերազանցում 24 մլն դրամը։



չեք կարող գործել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե անգամ եկամուտները չեն գերազանցում 24 մլն դրամը։շրջհարկով կարող եք գործել
Իսկ օրենքի ո՞ր կետով չեմ կարող գործել, եթե այն չի մտնում արգելվածների ցանկի մեջ, չգիտեմ ինչքանով կօգնի այս հստակեցումը , բայց նշեմ ,որ չեմ համարվում որևէ ընկերության աշխատակից տվյալ երկրում, սակայն ունեմ պայմանագիր իրենց ծառայություններ մատուցելու մասով, այն որևէ առնչություն չունի ՀՀ ում գործունեություն ծավալելու հետ, արդյո՞ք այս ամենը չի համարվում ծառայությունների արտահանում:
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 11) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: