Գևորգ․
Կազմակերպությունը, համաձայն հրապարակային պայմանագրի, իրականացնում է երաշխիքային սպասարկում և անհատույց փոխարինում է շարքից դուրս եկած դետալը։ Խնդրում եմ ասել հաշվապահական ձևակերպումները։
Գևորգ․
Կազմակերպությունը, համաձայն հրապարակային պայմանագրի, իրականացնում է երաշխիքային սպասարկում և անհատույց փոխարինում է շարքից դուրս եկած դետալը։ Խնդրում եմ ասել հաշվապահական ձևակերպումները։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

եթե ԱԱհ վճարող եք պետք է այդ դետալի 80 տոկոս արժեքը հիմք վերցնեք, 714 հաշվով ծախս է դա ,
Շատ շնորհակալություն Տիգրան ջան, իսկ կհուշեք որ հոդվածն է։
h.62
6. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը,
Տիգրան ջան, իսկ ձեռք բերված ապրանքի /որով պետք է փոխարինենք երաշխիքի մեջ գտնվող ապրանքը/ ԱԱՀ-ն կարո՞ղ ենք հաշվանցել
կարող եք ,եթե ԱԱՀ վճարող եք,
Հոդված 64.Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները
1. ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է:
2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.
31) ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում տվյալ ապրանքի հետ կապված սպասարկման ծառայությունների անհատույց մատուցումը, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց լրակազմող տարրերի փոխարինման նպատակով ապրանքի անհատույց մատակարարումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների արժեքում: Սույն կետը կարող է կիրառվել այն դեպքում, երբ կնքված պայմանագրի պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածով սահմանված` հրապարակային պայմանագրերին ներկայացվող պահանջներին: Այն դեպքերում, երբ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով նախատեսվում է այլ ապրանքների մատակարարում և (կամ) ծառայությունների մատուցում, ապա հրապարակային պայմանագրով մատակարարվող ապրանքի արժեքում այլ ապրանքների և (կամ) ծառայությունների արժեքը ներառելու փաստը պետք է հիմնավորվի հաշվապահական հաշվառման մեջ կիրառվող սկզբնական հաշվառման փաստաթղթերով և ԱԱՀ վճարողի կողմից հաստատված փաստաթղթերով (հրաման, հաստատված ինքնարժեքի հաշվարկ և այլն).