Հայկ․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունն անվադողեր է ներմուծել (ԱՏԳԱ 4011)։ ՀՀ-ում վաճառելու է 25 000 ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ 171 հոդվածի համնաձայն բնապահպանական վճարը 1 տոկոս է։
Հարց 1. ՀՀ վաճառքից պե՞տք է 208 ՀՀ դրամ բնապահպանական հարկ վճարի։
Հարց 2. Բնապահպանական հաշվետվություն հանձնելու՞ է։
Հարց 3. Ներմուծման ժամանակ վճարված բնապահպանական հարկը ինքնարժե՞ք է մտնում

Հարց 2.այո
Հարց 3.այո
Հոդված 4.Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները
50) իրացման շրջանառություն՝ ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտ՝ դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները.
Հոդված 62.Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները
1. Ապրանքի մատակարարման գործարքի՝ ԱԱՀ-ով հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազային գումարվում են նաև՝
2) Օրենսգրքի 8-րդ բաժնի համաձայն՝ բնապահպանական հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման դեպքում՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գումարը:
Հոդված 113.Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումները
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
5) Օրենսգրքի 4-րդ, 5-րդ և 8-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարները.
Հոդված 162.Բնապահպանական հարկ վճարողները
5. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում՝
1) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքները Հայաստանի Հանրապետություն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծողները, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող
շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծողները (այսուհետ սույն բաժնում՝ ներմուծողներ).2) սույն մասի 1-ին կետին համապատասխան՝ ներմուծող և շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքում օտարողները (այսուհետ սույն բաժնում՝ ներմուծող-իրացնողներ).
Հոդված 179.Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը
5. Ներմուծող-իրացնողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման համար սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից հաշվանցվում (պակասեցվում) են՝
1) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված և օտարված՝ այդ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները.
2) ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված և օտարված՝ այդ ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:
Այսպիսով ներմուծման ժամանակ մաքսայինին վճարվում է ներմուծման հարկման բազայից 1 տոկոս, իսկ վաճառելու դեպքում վաճառքի հարկման բազայից հաշվարկվում է 1 տոկոս և նվազեցվում է մաքսայինում վճարվածը, բայց վաճառված ապրանքների մասով: Այսինքն հաշվառումը վարվում է ԱԱՀ-ի նման, բայց հաշվանցվում է վաճառված ապրանքին բաժին ընկնող մասը:
Հաշվարկները եռամսյակային են:
Ինքնարժեք չի գնում:
Ուշադիր եղեք կա նաև ֆիզ. ծավալի եռամսյակային հաշվարկ տալու պարտականություն: