420 Created on Հուլիս 04, 2023 By Accountant.am Թեստ - Որքա՞ն կկազմի գումարը (թեստ #19) 1 / 10 Սոցիալական վճար կատարող վարձու աշխատողը աշխատում է հնգօրյա աշխատանքային գրաֆիկով, և նրա պայմանագրային աշխատավարձը կազմում է 180 000 դրամ: Հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում ունեցել է 5 օրվա անաշխատունակության նպաստ՝ 11 429 դրամի (առանց եկամտային հարկի պահումի) չափով, իսկ նպաստի ամսվա աշխատավարձը կազմել է 135 000 դրամ: Որքա՞ն կկազմի աշխատողի համար հաշվարկվող արձակուրդային վճարը 10 աշխատանքային օրվա համար: 11 429 դրամ 57 145 դրամ 62 785 դրամ 75 000 դրամ 180 000 * 11 = 1 980 000 / 11 = 180 000 / 21 * 10 = 85 714 դրամ, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 17 143 դրամ, սոցիալական վճար՝ 4 286 դրամ, դրոշմանիշային վճար՝ 1 500 դրամ: Վճարման ենթակա արձակուրդային վճարը կկազմի 62 785 դրամ 180 000 * 11 = 1 980 000 / 11 = 180 000 / 21 * 10 = 85 714 դրամ, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 17 143 դրամ, սոցիալական վճար՝ 4 286 դրամ, դրոշմանիշային վճար՝ 1 500 դրամ: Վճարման ենթակա արձակուրդային վճարը կկազմի 62 785 դրամ 2 / 10 Վարձու աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակով՝ շաբաթական մինչև 20 ժամ տևողությամբ, նրա վճարման ենթակա ամսական աշխատավարձը կազմում է 37 500 դրամ, և նա չունի այլ գործատուի կողմից վճարված եկամուտ հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում: Աշխատել է յոթ ամիս: Որքա՞ն կկազմի աշխատողի համար հաշվարկվող մայրության նպաստը: 30 333 դրամ 75 000 դրամ 172 698 դրամ 364 000 դրամ 52 000 * 7 = 364 000 / 12 = 30 333 դրամ Մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, քանի որ աշխատողի միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: 46 875 / 30.4 * 140 = 215 872, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 43 174 դրամ: Վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 172 698 դրամ 52 000 * 7 = 364 000 / 12 = 30 333 դրամ Մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, քանի որ աշխատողի միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: 46 875 / 30.4 * 140 = 215 872, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 43 174 դրամ: Վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 172 698 դրամ 3 / 10 Սոցիալական վճար չկատարող վարձու աշխատողը աշխատել է 15 օր, նրա պայմանագրային աշխատավարձը կազմում է 250 000 դրամ: Որքա՞ն կկազմի նրա վճարման ենթակա աշխատավարձը, եթե ամիսն ունի 22 աշխատանքային օր: 75 000 դրամ 133 364 դրամ 170 455 դրամ 255 682 դրամ 250 000 / 22 * 15 = 170 455, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 34 091 դրամ, դրոշմանիշային վճար՝ 3 000 դրամ: Վճարման ենթակա աշխատավարձը կկազմի 133 364 դրամ 250 000 / 22 * 15 = 170 455, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 34 091 դրամ, դրոշմանիշային վճար՝ 3 000 դրամ: Վճարման ենթակա աշխատավարձը կկազմի 133 364 դրամ 4 / 10 Անհրաժեշտ է հաշվարկել 4 օրվա անաշխատունակության նպաստ վարձու աշխատողի համար: Նա աշխատել է ինը ամիս՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկով, 200 000 դրամ պայմանագրային աշխատավարձով: Հաշվառման ենթակա ամիսների ընթացքում ունեցել է 2 օրվա անաշխատունակության նպաստ՝ 4 267 դրամի (առանց եկամտային հարկի պահումի) չափով, իսկ նպաստի ամսվա աշխատավարձը կազմել է 180 000 դրամ: 15 226 դրամ 19 032 դրամ 38 064 դրամ 76 128 դրամ (200 000 * 8) + 4 267 + 180 000 = 1 784 267 / 12 = 148 689 * 80% = 118 951 / 25 * 4 = 19 032, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 3 806 դրամ: Վճարման ենթակա անաշխատունակության նպաստը կկազմի 15 226 դրամ (200 000 * 8) + 4 267 + 180 000 = 1 784 267 / 12 = 148 689 * 80% = 118 951 / 25 * 4 = 19 032, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 3 806 դրամ: Վճարման ենթակա անաշխատունակության նպաստը կկազմի 15 226 դրամ 5 / 10 Վարձու աշխատողի աշխատավարձը կազմում է 150 000 դրամ: Կազմակերպությունում աշխատել է տասը ամիս, որոնց ընթացքում նրա համար հաշվարկվել է արձակուրդային վճար՝ 71 429 դրամ, արձակուրդի ամսվա աշխատավարձը կազմել է 75 000 դրամ, մեկ անգամ ստացել է պարգևավճար պայմանագրային աշխատավարձի չափով: Հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում ստացել է եկամուտ այլ գործատուի կողմից՝ երկու ամիս՝ ամսական 120 000 դրամի չափով: Որքա՞ն կկազմի աշխատողի համար հաշվարկվող մայրության նպաստը: 144 792 դրամ 289 584 դրամ 579 166 դրամ 723 958 դրամ (150 000 * 9) + 75 000 + 71 429 + 150 000 + (120 000 * 2) = 1 886 429 / 12 = 157 202 / 30.4 * 140 =723 958, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 144 792 դրամ: Վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 579 166 դրամ (150 000 * 9) + 75 000 + 71 429 + 150 000 + (120 000 * 2) = 1 886 429 / 12 = 157 202 / 30.4 * 140 =723 958, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 144 792 դրամ: Վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 579 166 դրամ 6 / 10 Վարձու աշխատողի համար սահմանված է ժամային դրույքաչափ՝ 900 դրամ: Ամսվա ընթացքում աշխատել է 174 ժամ, որից 10 ժամը՝ արտաժամ, ինչպես նաև ևս 8 ժամ տոնական: Որքա՞ն կկազմի աշխատողի ամսվա աշխատավարձը: 75 000 դրամ 175 500 դրամ 250 000 դրամ 300 000 դրամ Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով: (174 * 900) + (10 * 900 * 30%) + (8 * 900 * 2) Վճարման ենթակա աշխատավարձը կկազմի 175 500 դրամ Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով: (174 * 900) + (10 * 900 * 30%) + (8 * 900 * 2) Վճարման ենթակա աշխատավարձը կկազմի 175 500 դրամ 7 / 10 Սոցիալական վճար չկատարող վարձու աշխատողը աշխատում է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով, և նրա պայմանագրային աշխատավարձը կազմում է 130 000 դրամ: Հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում ունեցել է 10 օրվա արձակուրդային վճար՝ 52 000 դրամի (առանց եկամտային հարկի պահումի) չափով, արձակուրդի ամսվա աշխատավարձը կազմել է 65 000 դրամ: Որքա՞ն կկազմի աշխատողի համար հաշվարկվող արձակուրդային վճարը 15 աշխատանքային օրվա համար: 130 000 դրամ 100 000 դրամ 78 000 դրամ 60 900 դրամ 130 000 * 11 = 1 430 000 / 11 = 130 000 / 25 * 15 = 78 000 դրամ, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 15 600 դրամ, դրոշմանիշային վճար՝ 1 500 դրամ: Վճարման ենթակա արձակուրդային վճարը կկազմի 60 900 դրամ 130 000 * 11 = 1 430 000 / 11 = 130 000 / 25 * 15 = 78 000 դրամ, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 15 600 դրամ, դրոշմանիշային վճար՝ 1 500 դրամ: Վճարման ենթակա արձակուրդային վճարը կկազմի 60 900 դրամ 8 / 10 Վարձու աշխատողը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակից է, և նրա ամսական աշխատավարձը կազմում է 100 000 դրամ: Որքա՞ն կկազմի աշխատողի համար հաշվարկվող մայրության նպաստը: 75 000 դրամ 215 872 դրամ 210 872 դրամ 250 872 դրամ Մայրության նպաստի հաշվարկման համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը, այն է՝ 46 875 դրամը: 46 875 / 30.4 * 140 = 215 872, որից կպահվի 5 000 դրամ եկամտային հարկ: Վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 210 872 դրամ Մայրության նպաստի հաշվարկման համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը, այն է՝ 46 875 դրամը: 46 875 / 30.4 * 140 = 215 872, որից կպահվի 5 000 դրամ եկամտային հարկ: Վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 210 872 դրամ 9 / 10 Վարձու աշխատողի համար սահմանված է ժամային դրույքաչափ՝ 750 դրամ: Ամսվա ընթացքում աշխատել է 158 ժամ, որից 8 ժամը՝ գիշերային: Որքա՞ն կկազմի աշխատողի ամսվա աշխատավարձը: 60 000 դրամ 118 500 դրամ 120 300 դրամ 180 000 դրամ Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է հավելում ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: (158 * 750) + (8 * 750 * 30 %) Վճարման ենթակա աշխատավարձը կկազմի 120 300 դրամ Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է հավելում ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: (158 * 750) + (8 * 750 * 30 %) Վճարման ենթակա աշխատավարձը կկազմի 120 300 դրամ 10 / 10 Անհրաժեշտ է հաշվարկել 8 օրվա անաշխատունակության նպաստ վարձու աշխատողի համար: Նա աշխատել է վեց ամիս՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկով, 450 000 դրամ պայմանագրային աշխատավարձով: Հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում ստացել է եկամուտ այլ գործատուի կողմից՝ երեք ամիս՝ ամսական 150 000 դրամի չափով: 32 000 դրամ 64 000 դրամ 210 000 դրամ 262 500 դրամ (450 000 * 6) + (150 000 * 3) = 3 150 000 / 12 = 262 500 * 80% = 210 000 / 21 * 8 = 80 000, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 16 000 դրամ: Վճարման ենթակա անաշխատունակության նպաստը կկազմի 64 000 դրամ (450 000 * 6) + (150 000 * 3) = 3 150 000 / 12 = 262 500 * 80% = 210 000 / 21 * 8 = 80 000, որից կպահվի 20 % եկամտային հարկ՝ 16 000 դրամ: Վճարման ենթակա անաշխատունակության նպաստը կկազմի 64 000 դրամ LinkedIn Facebook VKontakte 0% Վերսկսել Կիսվել՝ Նման նյութեր՝ Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկի գումարը Որքա՞ն կկազմի նպաստի գումարը Որքա՞ն կկազմի նպաստը Որքա՞ն կկազմի աշխատավարձը Որքա՞ն կկազմի նպաստի գումարը ԼՂՀ-ում