Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ օգնեիք հասկանալու՝ ինչից պետք է սկսեմ և ինչ անեմ, ցանկանում եմ բացել շինանյութի խամութ, ինչպե՞ս պետք է Ա/Ձ բացեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ինչպե՞ս: Շնորհակալություն:
Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ օգնեիք հասկանալու՝ ինչից պետք է սկսեմ և ինչ անեմ, ցանկանում եմ բացել շինանյութի խամութ, ինչպե՞ս պետք է Ա/Ձ բացեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ինչպե՞ս: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Ա/Ձ-ն բացում եք պետ. ռեգիստրում՝ 3 000 դրամ պետական տուրք կառաջանա գրանցման համար: Ա/Ձ-ն բացելուց հետո գրանցվում եք taxservice.am կայքում և ուղարկում համապատասխան հարկատեսակով աշխատելու դիմում՝ 20 օրվա ընթացքում: Նպատակահարմար է սկզբում մինչև ԱԱՀ-ի շեմը անցնելը շրջ. հարկով աշխատեք՝ հասույթի 5%-ից հանում եք ձեռքբերումների 4%-ը, բայց ոչ պակաս հասույթի 1,5%, բացի այդ վճարում եք ամսական 5 000 դրամ շահութահարկ + 5 000 դրամ սոց. (եթե 1974թ-ից հետո է ծնվել Ա/Ձ-ն) + 12 000 տարեկան դրոշմանիշային և, եթե վարձու աշխատող կունենա արդեն աշխատավարձի հարկը: Հասույթն էլ ֆիքսում եք հդմ-ով, ինչքանով տեղյակ եմ ամենահարմարը Ինթեք ՍՊԸ-ն է առաջարկում:
Ա/Ձ գրանցվելու համար պետք է վճարել 3 000 դրամ: Պետք է գործեք շրջհարկի համակարգում, եթե հատկապես Երևանում է, մինչ այդ պետք է արդեն հարկային էլեկտրոնային համակարգում գրանցվել նույնականացման քարտով կամ որևէ այլ անձի միջոցով: Ա/Ձ-ի հաշվով առանձին են վճարվում շրջհարկը, սոց. վճարը ու դրոշմանիշայինը, գրանցված աշխատողի համար այլ հաշվարկով են դրանք վճարվում: Կարող եք նաև զանգել 099455932:
Սկսեք Ա/Ձ բացելուց: Նախ պետք է ունենաք Այդի քարտ /ակտիվ/, գնում եք Պետ. ռեգիստր – անձնագրով, սոց. քարտով, ստանում եք ՀՎՀՀ, որից հետո գրանցվում եք Հարկային տեսչությունում, ստանում եք գաղտնաբառ, դիմում պետք է տաք, թե ինչ հարկատեսակով պետք է աշխատեք: Խանութի համար տարածք է պետք՝ սեփական կամ վարձակալությամբ, պետք է ունենաք նոր սերնդի ՀԴՄ: Սրանք մինիմալ քայլերն են, հարկերի մասին – եթե սոց. վճար վճարող եք, ամեն ամիս 10 000 դրամ վճար, որից 5000-ը շահութահարկ, 5000 սոց., տարվա վերջում 12000 դրամ դրոշմանիշային վճար և իհարկե շրջհարկ, կա՛մ արտոնագրային, կա՛մ ԱԱՀ յուրաքանչյուր ամիս պետք է հաշվարկել և վճարել: Մնացածը մեր գործընկերները կլրացնեն:
Պետ. ռեգիստրում բացեք ԱՁ, պետք է գրանցվեք էլ. հաշվետվության համակարգում, կախված շուկայից կարող եք հարկվել շրջհարկով կամ ԱԱՀ-ով: Խորհուրդ կտամ հաշվապահի օգնությանը դիմել:
Անչափ շնորհակալ եմ:
Առաջին քայլով պետք է գրանցվեք պետական ռեգիստրում Ձեզ տրամադրեն ՀՎՀՀ: Պիտի գրանցվեք հարկային դաշտում էլեկտրոնային տարբերակով: Հաշվետվություն ուղղարկեք, որ հարկատեսակով եք աշխատելու: Ավելի մանրամաների համար կարող եք զանգահարել 098160368 Աննա