Գրիգոր․
Բարև Ձեզ։ 2025թ․ հունվար 01-ից հետո գնման ակտով (միակողմանի) ձեռքբերումները շրջ. հարկ վճարողների համար, համաձայն ՀՕ-ի 150 հոդվածի 13-րդ մասի, հարկվում է 20 տոկոսով։ Հարցս այսպիսին է՝ նախկին թղթային գնման ակտի փոխարեն ի՞նչ էլեկտրոնային փաստաթուղթ ենք գրում, որտեղ երևում է ձեռք բերված ապրանքների ցանկը, ձեռք բերման գինը, գումարը։



դրանք այս դեպքերի համար են. սակայն դեռ ինվոյսինգում այդ ձևերը չկան,
գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դեպքում.
2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ապրանքի ձեռքբերման դեպքում.
3) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում գույքի ներդրման դեպքում։
Բարև Ձեզ Տիգրան ջան ես Մսամթերքի խանութի հաշվապահություն եմ անում , գյուղացուց գնում ենք կենդանի կենդանիներ գնման ակտերով , 1-ին Ձև-ով տեղափոխում սպանդանոց որից հետո տեղափոխում վաճառակետ , ինձ ասեցին , որ պարտադիր պետք է պայմանագիր կնքեմ գյուղացու հետ ումից , որ գնում եմ կենդանին , կարող եք նման օրինակ պայմանագրի ձև տրամադրել կանխավ շնորհակալ եմ
եթե անգամ պայմանագիր չկնքնեք, կարող եք թղթային հաշիվ ֆակտուրա կազմել իր հետ անձնագրային տվյալներով, ու տեղեկանքը կցել, իսկ պայմանագրի ձև կգտնեք ինտերնետում,
ՙՙինձ ասեցին , որ պարտադիր պետք է պայմանագիր կնքեմ գյուղացու հետ՚՚ ով ասեց ու ինչ հիմքով, թող հիմքը ներկայացնեն
ՀՕ 55 հոդված 13 կետի մասով են նշել Տիգրան ջան
թղթային հաշիվ ֆակտուրա կազմել անձնագրային տվյալներով,
Էլեկտրոնային այդ փաստաթուղթը դեռ պետք է ավելացվի էլեկտրոնային հաշիվների համակարգում։