Վարդուհի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ խաղողի օղու ակցիզային հարկի դրույքաչափը ներկայումս հաշվարկելիս այս տարբերակը ճի՞շտ է արդյոք՝ 2208 90 33 պտուղներից կամ հատապտուղներից 1լ համար 800*1,09, թե՞ կա փոփոխություն։ Կանխավ շնորհակալություն։



2025 թվականի հունվարի 1-ից 1լ համար 4200*1,16, նաև
ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ ինը տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:
Շնորհակալ եմ արձագանքի համար, իսկ 40% սպիրտայինության համար անում ենք նաև 4200*1,16*40%:|
2025-ի համար 4200*1,16, 2026-ի համար 4600*1,24,
Հարգելի Տիգրան դրույքաչափին տեղյակ եմ , ուղղակի ուզում էի հասկանալ այս հաշվարկը վերաբերվում է 1 լիտր 100 %անոց սպիրտին, իսկ 40%Ի համար 2025թ հաշվարկ անելիս 4200*1,16 հետո անելու եմ 40% , թե ոչ
ոչ, դա 1 լիտրի հաշվով է ոչ թե տոկոսի,