Աննա․
Շատ եմ խնդրում՝ կարո՞ղ եք հնարավորինս պարզ բացատրել։ Խանութն աշխատում է ԱՁ-ով, աշխատող չունի, գործում է շրջ․ հարկի համակարգում, չի անցնում նաև 24 մլն շեմը։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և շրջ․ հարկի հաշվետվության մեջ կխնդրեմ նշեք ավելի մանրամասն՝ պետք է լրացնեմ միայն ՀԴՄ ֆիսկալ հասույթի տվյալնե՞րը։



Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։
Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված շրջանառության հարկի գումարից՝ հարկման բազայի 10 %-ից, նվազեցվում է սահմանված ծախսերի հանրագումարի 9.5 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մեկ տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մեկ տոկոսը:
Եռամսյակի ավարտից հետո ներկայացնում եք շրջ.հարկի հաշվարկ, հաշվարկի մեջ նշվում է ձեր կողմից դուրս գրված հաշիվների գումարները և ՀԴՄ ով ֆիսկալ հասույթի տվյալները:Եթե գրանցվածաշխատող ունեք ներկայացնում եք նաև եկամտային հարկի հաշվարկ: Տարեկան ունեք ներկայացնելու նաև սոց վճարի և շահութահարկի հաշվարկ, պետք է նաև վճարեք դրոշմանիշային վճար:
պետք է լրացնեմ և ՀԴՄ ֆիսկալ հասույթի տվյալները, և բանկային հաշվով մուտքերը,