Վահե․
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունն իրականացնում է սննդամթերքի արտադրություն և այդ արտադրանքի մեծածախ վաճառք, և պարբերաբար առաքված ժամկետանց ապրանքը ճշգրտող հաշվարկային հաշվով հետ է վերադարձնում իր պահեստ, հետո այդ ամբողջ վերադարձված արտադրանքը վերամշակում է և հարկային հաշիվներով որպես անասնակեր վաճառում այլ տնտեսվարողների: Հարց․ իրավունք ունի՞ արդյոք հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի և վերամշակված արտադրանքի շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանի ապրանքի արտադրության հետ կապված ամբողջ ծախսերը։



հիմնական արտադրանքի և վերամշակված արտադրանքի արտադրական ծախսերը առանձացված պետք է վարեք,
իսկ վերամշակված արտադրանքի նյութերի ինքնարժեքը ինչպես է հաշվում, քանի որ դա վերադարձված ապրանքն է
Այն ծախսերը, որոնք վերաբերում են արդեն վաճառված արտադրանքին, կարող եք նվազեցնել։ Այն ծախսերը, որոնք միացվել են պահեստում գտնվող արտադրանքի ինքնարժեքին (որը դեռ չի վաճառվել), դրանք շահութահարկից չեն նվազեցվում։ Մնացածն էլ ժամանակաշրջանի ծախսերն են, որոնք նույնպես ենթակա են նվազեցման։
պահեստում մնացորդ չի լինում ժամանակաշրջանի վերում
Բարև Ձեզ: Վաճառված ամբողջ ապրանքի վաճառքի գինը համարվում է համախառն եկամուտ, դրա հետ անմիջապես կապված ծախսերը համարվում են արտադրանքի ինքնարժեք: Հաշվարկային փաստաթղթերով հետ վերադարձված ապրանքի վաճառքի գնի մասով պակասեցվում է համախառն եկամուտը, իսկ ինքնարժեքի չափով ապրանքը մուտքագրվում է պահեստ: Հետագայում վերադարձված ապրանքը վերամշակելուց և որպես անասնակեր վաճառելու դեպքում, վաճառքի գինը ձևակերպվում է որպես համախառն եկամուտ, իսկ դրա նախկինից եկող ինքնարժեքը և վերամշակման ծախսերը ձևակերպվում են որպես անասնակերի ինքնարժեք: Եթե Ձեր մոտ մնացորդ չի մնում ստացվում է, որ ամբողջ ծախսերը նվազեցվում են համախառն եկամտից: Իսկ վարչական, ֆինանսական և համանման ծախսերը անկախ ապրանքի վաճառքից համարվում են տվյալ տարվա ծախս: