Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Կազմակերպությունը, որն իրականացնում է ծառայությունների մատուցում, մինչև 01.07.25թ-ը աշխատել է շրջ. հարկով, իսկ 01.07.25թ-ից անցել է հարկման ընդհանուր համակարգ:
Հարց․ Շահութահարկի տարեկան հաշվարկում արդյո՞ք 1-ին բաժինը լրացնելիս պետք է արտացոլել միայն 01.07.25թ-ից հետո ստացված եկամուտներն ու կատարված ծախսերը, իսկ 8-րդ բաժինը լրացնելիս պետք է արտացոլել ակտիվների և պարտավորությունների ամբողջ տարվա շարժը՝ սկսած 01.01.25թ-ից: Եթե այո, ապա այս դեպքում հաշվարկիս 1-ին բաժնի 85 կետում ստացված հարկային վնասի և 8-րդ բաժնի 33 կետում արտացոլված հարկային վնասի գումարները տարբեր թվեր են ստացվում, դա արդյո՞ք խնդիր չէ:



Այո, լրացնում եք Ձեր նշած ձևով, խնդիր չի առաջանա, իսկ ծանուցագիր ստանալու դեպքում պետք է պատասխանել՝ ներկայացնելով Ձեր նկարագրված իրավիճակը։
Շահութահարկի տարեկան հաշվարկը պետք է լրացնեք 01.07-25-ից 31.12.25 շրջանի համար,
եթե կարող եք հարկային վնասների տարբերությունը բացատրել, լավ, բայց քանի դեռ ժամանակ կա մի հատ էլ դրանք ստուգեք.
Շնորհակալ եմ պատասխանի համար։ Այսինքն ամեն դեպքում 8 -րդ բաժնում ակտիվների և պասիվների շարժը պետք է լրացվի 01.01. 25թից սկսա՞ծ
տենց ճիշտ կլինի, բայց ուշադիր եղեք այդ մասը լրացնելուց,