Անահիտ Վասիլյան․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով պետք է աշխատեմ և վաճառելու եմ հագուստ, այսինքն մանրածախ առևտրով պետք է զբաղվեմ։ Ինչպես նաև փոքրիկ տարածք եմ վարձակալել։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ՊԵԿ, և արդյո՞ք վիճհաշվետվություն ուղարկելու եմ վիճվարչություն։



Բարև Ձեզ։ Նախ 20-օրյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում։ Եթե տարածքը վարձակալել եք ֆիզ․ անձից, ապա որպես հարկային գործակալ եկամտային հարկը պահելու և բյուջե վճարելու պարտավորությունը Դուք եք կրում, և այդ մասով ներկայացնում եք ամսական եկամտային հարկի հաշվետվություն։ Ներկայացնելու եք նաև շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություններ, իսկ վիճակագրական հաշվետվությունները ներկայացնելու եք վիճակագրական ծառայությունից ծանուցում ստանալուց հետո։
Շատ Շնորհակալ եմ Ձեզանից:
1 շրջհարկի հայտարարություն ներկայացրել եք, ՀԴմ ն գրանցել է պետք ու դրան կից անելիքներ կան,,
2 վիճհաշվետվություն կներակայացնեք, երբ նամակով կտեղեկացնեն այդ մասին,
Շատ Շնորհակալ եմ Ձեզանից: