Գևորգ․
Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձը ֆրիլանս ձևաչափով և առանց պայմանագրի իրականացնում է հանակարգչային ծրագրերի թեստավորում (crowdtesting) արտասահմանյան ընկերության համար և ցանկանում է գրանցվել որպես ինքնազբաղված ֆիզիկական անձ։
1. Կարո՞ղ է հարկային հաշվետվությունները և վճարումները ներկայացնել տարեկան կարգով։
2. Պարտադի՞ր է Invoice դուրս գրել, եթե եկամուտը ստացվում է Payoneer-ի միջոցով։
3. Ո՞ր տնտեսական գործունեության կոդով է ճիշտ գրանցվել՝ 62.02 կամ 62.09, թե՞ այլ։
Կանխավ շնորհակալություն։



Բարև Ձեզ։ Որպես ինքնազբաղված ֆիզիկական անձ տվյալ ծառայությունը չեք կարող մատուցել։ Անհրաժեշտ է գրանցվել որպես ԱՁ և աշխատել շրջանառության հարկի համակարգում։ Ծառայության մատուցման համար անհրաժեշտ է դուրս գրել հաշիվ։ Կարող եք ընտրել “J62.02.1 Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում” դասակարգիչը, այդ դեպքում շրջանառության հարկի դրույքաչափը կկազմի 1%։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 57 43 48։
Անչափ շնորհակալ եմ։
1. Կարո՞ղ է հարկային հաշվետվությունները և վճարումները ներկայացնել տարեկան
կարգով։
եթե հարկայինում հաշվառվեք որպես ֆիզ.անձ հարկատու, ոչ ԱՁ, բայց կարող եք նաև գրանցվել ԱՁ ու գործել ՏՏ ոլորտի ԱՁ,
2. Պարտադի՞ր է Invoice դուրս գրել, եթե եկամուտը ստացվում է Payoneer-ի միջոցով։
նայած դիմացի կողմի հետ ոնց եք պայմանավորվել
3. Ո՞ր տնտեսական գործունեության կոդով է ճիշտ գրանցվել՝ 62.02 կամ 62.09, թե՞ այլ։
դասակարգիչ կիրառելու համար գոնե ԱՁ պետք է գրանցված լինել,
Մերսի շատ։ Ուղակի ուզում էի իմանալ, որ որպես ֆիզ անձ հարկայինում գրանցվելով (առանց ԱՁ) կարելի՞ է նման գործունեությամբ զբաղվել և դա կհամարվի՞ օրինական, որովհետև եկամուտը շատ անկայուն է, ավելի շատ side income է, իսկ ընկերությունը invoice չի պահանջում, քանի որ իրենք ավտոմատ դա գեներացնում են։
որպես ֆիզ անձ հարկայինում գրանցվելով (առանց ԱՁ) կարելի՞ է նման գործունեությամբ զբաղվել, բայց թտ դեպքում ավելի շատ հարկ կվճարեք, այս տարի ՏՏ և նման գործնեության շրջհարկը 1 տոկոս է, ամսեկան էլ 10000 պիտի վճարել ԱՁ սոցվճար ու շահութահարկ, դրոշմանիշային, ոչինչ որ եկամուտը շատ անկայուն է, եթե invoice չեն պահանջում, քանի որ իրենք ավտոմատ դա գեներացնում են, կարող եք դրանք օրինակները ուզել ու ունենալ։
իսկ կասե՞ք դրոշմանիշային վճարի չափը Ա/Ձ-ների համար
կախված է տարեկահ հասույթից, 18000 է տարեկան մինիմալը