Հռիփսիմե․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, հարցս կայանում է նրանում, թե արդյո՞ք հաշիվը չեղյալ համարելը ունի քանակական սահմանափակում կամ ժամկետը նշանակություն ունի, թե երբ է գրվել։
Հռիփսիմե․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, հարցս կայանում է նրանում, թե արդյո՞ք հաշիվը չեղյալ համարելը ունի քանակական սահմանափակում կամ ժամկետը նշանակություն ունի, թե երբ է գրվել։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Նման սահմանափակումներ չկան սահմանված, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր չեղյալ հաշիվը բարձրացնում է կազմակերպության ռիսկայնությունը։ Չնայած, կախված հանգամանքներից, 1 չեղյալ հաշիվն էլ կարող է կասկածի տեղիք տալ։
Այո ժամկետը նշանակություն ունի, թե երբ է գրվել։ ուշադիր կարդացեք սա
5. Հաշվարկային փաստաթղթերը (այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը և ՀԴՄ-ի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը), ինչպես նաև բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հաշվարկային փաստաթղթերում արտացոլված
հարկային մարմին ներկայացված տեղեկատվությունը չեղարկվում են ինտերնետային կապի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրի միջոցովկիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան: Հաշվարկային փաստաթղթի չեղարկման ֆունկցիան կիրառելուց դուրս գրողի կողմից ընտրվում է օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը): Ընդ որում, եթե չեղարկման պահին հաշվարկային փաստաթուղթը վավերացված է տվյալ հաշվարկային փաստաթղթով ապրանք ձեռք բերողի, աշխատանք կատարողի և (կամ) ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո հաշվարկային փաստաթղթով ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացողն ստանում է հաղորդագրություն տվյալ հաշվարկային փաստաթղթի չեղարկման վերաբերյալ, որից հետո ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից էլեկտրոնային համապատասխան հաստատման ֆունկցիան կիրառելու և ստորագրելու դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հաշվարկային փաստաթղթի չեղարկման հաստատման վերաբերյալ, որից հետո միայն հաշվարկային փաստաթուղթը կարող է համարվել սահմանված կարգով չեղարկված: Ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից էլեկտրոնային համապատասխան մերժման ֆունկցիան կիրառելով՝ մերժվում է հաշվարկային փաստաթղթի չեղարկումը, եթե տվյալ գործարքը չեղարկման ենթակա չէ: Այդ դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հաշվարկային փաստաթղթի չեղարկման մերժման վերաբերյալ, և հաշվարկային փաստաթուղթը չի կարող համարվել չեղարկված և պահպանում է վավերական կարգավիճակը, իսկ այն դեպքում, երբ ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձը չեղարկման հաղորդագրությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում ո’չ հաստատում և ո’չ էլ մերժում է ստացված հաղորդագրությունը, ապա հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ համարվում է չեղարկված: Հաշվարկային փաստաթղթի լրացման հետ կապված այն դեպքերում, երբ ապրանքներն առաքվել են գնորդին, աշխատանքների արդյունքը հանձնվել է աշխատանքն ընդունողին կամ ծառայությունները մատուցվել են ստացողին, սակայն հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել այլ անձի անունով, և վերջինս ստորագրել է ստացված հաշվարկային փաստաթուղթը, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո ապրանք ձեռք չբերողը, աշխատանք չընդունողը և (կամ) ծառայություն չստացողը, ում անունով դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթը, ստանում է հաղորդագրություն տվյալ հաշվարկային փաստաթղթի չեղարկման վերաբերյալ, որից հետո տվյալ անձի կողմից էլեկտրոնային համապատասխան հաստատման ֆունկցիան կիրառվելու և ստորագրվելու դեպքում միայն հաշվարկային փաստաթուղթը կարող է համարվել սահմանված կարգով չեղարկված:Այո, հաշիվը չեղյալ համարելը ունի սահմանափակում ժամկետի:
Կնշեք, եթե խնդրեմ։
Սահմանափակում չկա առհասարակ, ուղղակի հաճախ չեղարկումը կարող է կասկածի տեղիք տալ։