Աննա․
Բարև ձեզ, ես զբաղվում եմ ձեռագործ իրերի պատրաստմամբ` տոնածառի խաղալիքներ, ամանորյա մոմեր, մոմակալներ և այլն։ Ցանկանում եմ մասնակցել ամանորյա տոնավաճառներին և հետագայում առցանց վաճառք Հայաստանում։ Խնդրում եմ ուղղորդեք ի՞նչ տեսակի ԱՁ պետք է բացել, ինչքա՞ն է հարկվում նմանատիպ գործունեությունը, և արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ ՀԴՄ և ինչպիսին։ Կանխավ շնորհակալություն✨



ԱՁ պետք է գրանցվեք որպես արտադրական գործնեություն, կարող եք սկզբից գործել միկրոբիզնեսի հարկման համակարգում՝ մինչև տարեկան 24 մլն շեմը, այո ամանորյա տոնավաճառներին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ ՀԴՄ, առցանց վաճառքի դեպքում կախված է վաճառքի եղանակից,
ձեռագործ իրերի պատրաստում գորշունեությունը ենթակա չէ լիցենզավորման կամ ծանուցման, իսկ առցանց վաճառք իրականացնելու նպատակով նայեք “Առևտրի և ծառայությունների մասին” օրենքի 15․1 ՀՈԴՎԱԾԸ՝ Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս ներկայացվող պահանջները