2012 թվականի հունիսի 11-ին գրանցել եմ ՍՊԸ: Խնդրում եմ ասեք, թե երբ ու ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, չե՞մ ուշացրել արդյոք և եթե ուշացրել եմ` ի՞նչ է ինձ սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
Նախ պետք է անհատական հայտ ներկայացնել տարածքային սոց. գրասենյակ, եթե ունենք աշխատողներ, ապա նրանց համար էլ, իսկ մինչև հուլիսի 20-ը պետք է ներկայացնենք սոց և եկամտահարկի հաշվետվությունները:
Աննա
Հյուր
12 տարի առաջ
Հարգելի Անդրանիկ, նախ Դուք պետք է արդեն իսկ մինչ հուլիսի 5-ը Ձեր ՍՊԸ-ի գրանցման համապատասխան վիճակագրության բաժին ուղղարկած լինեիր Ձև 1 հաշվետվությունը, որի հետ մեկտեղ առաջին անգամ նաև Ձեր անձնագրի, սոց. քարտի և պետռեգիստրի վկայականի պատճենները, չներկայացնելու համար Ձեզ հասնում է վարչական տուգանք 20000 ՀՀ դրամ (եթե չեմ սխալվում), բացի այդ համապատասխան հարկային տեսչություն և սոցապ բաժին պետք է տանեք նորից Ձեր անձնագրի, սոց. քարտի և պետռեգիստրի վկայականի պատճենները, ընդ որում սոցապ բացի վերը նշվածներից 2 ամսվա ընթացքում պետք է ներկայացնեք աշխատանքի ընդունման հայտ(եր)ը Ձև1,5,8, չպետք է մոռանաք նաև եռամսյակային հաշվետվությունների մասին, որոնք սակայն պետք է ներկայացվեն մինչ 3-րդ եռամսյակի վերջին ամսվա սեպտեմբերի 15-ը ներառյալ:
P.S. Մաղթում եմ Ձեզ և Ձեր նորաստեղծ ընկերությանը բեղուն աշխատանք և հաջողություն:
Ակվա
Հյուր
12 տարի առաջ
Նախ ասեմ, որ մինչև հուլիսի 20 ներկայացնելու եք ԱԱՀ տեղեկանք, ԱԱՀ հաշվարկ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով, եկամտահարկի հաշվարկ, սոցի հաշվետվություն: Կոնկրետ չեք նշել` ինչով է զբաղվում սպը-ն, հնարավոր է ունենա Ձեր կազմակերպությանհ հատուկ այլ հաշվետվություներ, ինչպես նաև, պետք է վիճվարչությանն էլ ներկայացնեք հաշվետվություն, էլի եմ ասում, շատ հաշվետվություններ կաղված կլինեն ձեր գործունեության բնույթից, ուղղվածութունից: Ավելի լավ է մեկ անգամ դիմեք ձեր հարկային տեսչության սպասարկման բաժին:
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ Mix (թեստ #27) Վարձակալության ձևակերպումներ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05
Նախ պետք է անհատական հայտ ներկայացնել տարածքային սոց. գրասենյակ, եթե ունենք աշխատողներ, ապա նրանց համար էլ, իսկ մինչև հուլիսի 20-ը պետք է ներկայացնենք սոց և եկամտահարկի հաշվետվությունները:
Հարգելի Անդրանիկ, նախ Դուք պետք է արդեն իսկ մինչ հուլիսի 5-ը Ձեր ՍՊԸ-ի գրանցման համապատասխան վիճակագրության բաժին ուղղարկած լինեիր Ձև 1 հաշվետվությունը, որի հետ մեկտեղ առաջին անգամ նաև Ձեր անձնագրի, սոց. քարտի և պետռեգիստրի վկայականի պատճենները, չներկայացնելու համար Ձեզ հասնում է վարչական տուգանք 20000 ՀՀ դրամ (եթե չեմ սխալվում), բացի այդ համապատասխան հարկային տեսչություն և սոցապ բաժին պետք է տանեք նորից Ձեր անձնագրի, սոց. քարտի և պետռեգիստրի վկայականի պատճենները, ընդ որում սոցապ բացի վերը նշվածներից 2 ամսվա ընթացքում պետք է ներկայացնեք աշխատանքի ընդունման հայտ(եր)ը Ձև1,5,8, չպետք է մոռանաք նաև եռամսյակային հաշվետվությունների մասին, որոնք սակայն պետք է ներկայացվեն մինչ 3-րդ եռամսյակի վերջին ամսվա սեպտեմբերի 15-ը ներառյալ:
P.S. Մաղթում եմ Ձեզ և Ձեր նորաստեղծ ընկերությանը բեղուն աշխատանք և հաջողություն:
Նախ ասեմ, որ մինչև հուլիսի 20 ներկայացնելու եք ԱԱՀ տեղեկանք, ԱԱՀ հաշվարկ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով, եկամտահարկի հաշվարկ, սոցի հաշվետվություն: Կոնկրետ չեք նշել` ինչով է զբաղվում սպը-ն, հնարավոր է ունենա Ձեր կազմակերպությանհ հատուկ այլ հաշվետվություներ, ինչպես նաև, պետք է վիճվարչությանն էլ ներկայացնեք հաշվետվություն, էլի եմ ասում, շատ հաշվետվություններ կաղված կլինեն ձեր գործունեության բնույթից, ուղղվածութունից: Ավելի լավ է մեկ անգամ դիմեք ձեր հարկային տեսչության սպասարկման բաժին:
ՍՊԸ-ն եկամտահարկ չի վճարում, վճարում է շահութահարկ: