Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից

Քրիստինե․

Բարև բոլորին: Կազմակերպությունը մատուցում է ծառայություն (նախագծում, ինտերյեր դիզայն): Շրջ. հարկի դաշտում է գործում: Ունի երեք աշխատող՝ մենեջեր, դիզայներ, կոնստրուկտոր, տնօրենը՝ նախագծող: Տարածքը վարձակալությամբ է: Խնդրում եմ օգնեք՝ ո՞ր ծախսերը կարելի է ներառել շրջանառության հարկի նվազեցումների մեջ:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

քանի որ ձերը այլ գործնեություն է , կետ 10
ՀՕ հ.258
5. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 6 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4.5 տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4.5 տոկոսը:

6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝
1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաև իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության նպատակով՝

ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,

բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը.

2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքը:

Արթուր

Այս պահին քննարկվում է փոփոխություն, որն ամենայն հավանականությամբ կընդունվի, և հնարավոր կլինի նվազեցնել նաև վարչական ծախսերը։

Քրիստինե

Մի հարց էլ կարելի է Հուլիսի 1—ից նախագծող կազմակերպությունը անցնում է ԱԱՀ—ի դաշտ

Արմեն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» և «N (ԷՆ) Վարչարարական և օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2․ Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3․ Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողները.».
Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝
1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի) են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը, առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաև վարչական և իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,
բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը, վարչական ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված ծախսերը, իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը.
2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքները:»:
 
Հոդված 5. Օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վարչական և իրացման ծախսերի առանձնացված հաշվառում չվարելու կամ առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չլինելու դեպքում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված՝ գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա վարչական և իրացման ծախսերը հաշվարկվում են տեսակարար կշիռների մեթոդով՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված՝ գործունեության յուրաքանչյուր առանձին տեսակից ձևավորվող հարկման բազայի կշիռը գործունեության բոլոր տեսակների մասով ձևավորվող իրացման շրջանառության (եկամուտների) ընդհանուր կառուցվածքում:»:
 
Հոդված 6. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել «վարչական,» բառը:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի:
3. Սույն օրենքի 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
4. Սույն օրենքի 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող (կատարված) վարչական և իրացման ծախսերի վրա:

Tax Solutions

Ողջույն
.Նվազեցումների մեջ կարելի է ներառել
աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները,
.վարձավճարի գծով ծախսը
.քարթրիջի լիցքավորման և նմանատիպ ծախսերը
Այս ծախսերի առկայության դեպքում անհրաժեշտ է անհատական վերլուծություն, որպեսզի կատարված ծախսը հնարավոր լինի հստակ որոշել կհամարվի ՀՕ իմաստով նվազեցնում, թե` ոչ։
Այլ մանրամասների համար կարող եք գրել մեր էջին։

Last edited 11 ամիս առաջ by Tax Solutions