Տարածքի վարձակալությունը դադարեցվում է

Մհեր․

Բարև ձեզ։ Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի վերջնաժամկետ օրը լրանալուց հետո չենք շարունակում վարձաակալության տալ, և ընդհանրապես գույքը վարձակալությամբ էլ չի շահագործվելու։ Նախորդ տարիների ընթացքում ՝ պայմանագրի գործողության ժամանակ հարկային վճարումները կատարվել են։ Հարց՝ գործունեությունը դադարեցնելու համար տարածքի սեփականատերը (ֆիզ. անձ ՀՎՀՀ-ով) ինչ-որ գործողություն ունի՞ անելու հարկայինում գործունեությունը կասեցնելու համար, եթե այո, ապա ի՞նչ է պետք անել։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էդիտա

Բարև Ձեզ, եթե վարձակալության պայմանագրից ծագող իրավունք է եղել գրանցված, պետք է դադարեցնել անշարժ գույքի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունքը։

Մհեր

շնորհակալություն , չի եղել պայմանագրից ծագող իրավունք

Tigran

նաև հայտարարություն պետք է ներկայացնի հարկային այդ մասին,

Մհեր

դա անելու օնլայն տարբերակը ինչպե՞ս է կատարվում

Tigran

եթե հայտարարությունը սքան արած ուղարկեք ՊԵԿ, բայց ավելի լավ է թղթով ներկայացրեք, որ արագ հաշվառեն,